Ծանրամարտի հայազգի Եվրոպայի չեմպիոնի դին հայտնաբերվել է գետում
ՍՊՈՐՏԾանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Սերգեյ Պետրոսյանը մահացել է Կրասնոդարի մարզի Գարյաչի Կլյուչ քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այդ մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է քաղաքապետ Իվան Ֆեդորսկին:
Ռուսասսատնի քննչական կոմիտեի Կրանսդորի մարզի քննչական վարչությունից տեղեկացրել են, որ մարզիկի դին հայտնաբերվել է քաղաքով անցնող գետում հուլիսի 24-ին:
«Իրականացվում է հետաքննություն, մահվան պատճառները հասկանալու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- ասել են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Պետրոսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն 2007 թվականին Ստրասբուրգում և 2008-ին՝ Լինյանոյում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



