Երևան, 24.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Աստղային զգեստապահարան». Շողեր Թովմասյան

ԼԱՅՖ

«Ինձ համար նորաձևությունն առաջնահերթ հարմարավետություն է»,- նշում է դերասանուհի Շողեր Թովմասյանը, ով BlogNews Fashion-ի հյուրն է: «Քեզ նորաձև համարում ես» հարցին պատասխանում է. «Այս նյութը որ տեղադրեք, մեկնաբանություններից կհասկանանք :) »

Նորաձևություն ասելով ես չեմ հասկանում բրենդային լուքեր. նախ՝ ես ինձ պետք է զգամ գեղեցիկ, երբ նայեմ հայելու մեջ: Իհարկե, հետևում եմ, թե որ սեզոնին ինչն է նորաձև, բայց կարող եմ խանութում երկու տարվա հավաքածուից մի բան տեսնել, ինձ դուր գա, և գնեմ: 

Max Mara-ի հագուստներն եմ սիրում, ժամացույցներից սիրում եմ Michael Kors, պայուսակներս շատ տարբեր բրենդներից են՝ Louis Vuitton, Zara, Gucci, Chanel-ից չունեմ, քանի որ կարծում եմ՝ ավելի տարիքային է:

Իմ ոճը շատ տարբեր է. կարող եք այսօր ինձ տեսնել դասականի մեջ, հաջորդ օրը` ճղճղած տաբատով, հետո՝ կեդերով: Ես սիրում եմ շատ տարբեր հագնվել:

Ճամփորդելիս

Այս հագուստը բավականին հարմար է, օրինակ, ծովի ափին կրելու համար: Ավելի շատ եվրոպական քաղաքներում հագնելու ոճ է: Ի դեպ, այն առաջին անգամ եմ կրում, հետո հետս տանելու եմ Փարիզ: Սպիտակ, կաթնագույն հագուստ քիչ եմ կրում, բայց այս զգեստը շատ եթերային է: Երբ տեսա, միանգամից որոշեցի, որ իմն է, քանի որ շատ կանացի տեսք է տալիս:

Հագուստներս այնքան շատ են, որ ամուսինս երբեմն ասում է՝ եթե ամբողջը վաճառենք, հիփոթեքով տուն կգնենք: Ես կոշիկներիս համար նախատեսված հատուկ պահարան ունեմ, որտեղ բոլոր սեզոնների կոշիկներն են պահվում: Ի դեպ, կոշիկների հանդեպ մեծ թուլություն ունեմ: Զգեստս կարող է շատ թանկ չլինել, բայց կոշիկներս և պայուսակս պետք է լավը լինեն:

Ուրախ եմ, որ հիմա բարձրակրունկ կոշիկներ առօրյայում շատ չեն հագնում: Հիշում եմ՝ իմ՝ համալսարանում սովորելու տարիներին բոլորը հագնում էին բարձրակրունկներ: Հիմա գրեթե բոլորը ցածր են հագնում, օրինակ՝ բոթասներ, որոնք շատ նորաձև են դարձել: Պետք է ասեմ, որ ժամանակակից աղջիկների ոճը բավականին լավացել է, և գեղեցիկ հագնվողներ շատ կան:  

Ես հագուստի որակից, կտորից շատ լավ եմ հասկանում: Ավելի լավ է՝ ունենամ երկու հագուստ, որոնք կլինեն որակով, քան ունենամ մի քանիսը, որոնք մի քանի անգամ հագնելուց հետո կփչանան: Հագուստ շատ եմ սիրում, բայց աքսեսուարների հանդեպ մի քիչ անտարբեր եմ: Չեմ սիրում, երբ ձեռքերի վրա շատ են աքսեսուարներ լինում. մեկ ժամացույցը, մեկ մատանին և մեկ օղը բավական են ինձ համար:  

Հագուստը պետք է մատուցել ճիշտ, անգամ եթե այն քեզ նեղություն է տալիս: Դու պետք է սիրես քո կրած հագուստը, իսկ ես սիրում եմ իմ բոլոր հագուստները: Ունեմ այնպիսիք, որոնցից չեմ կարողանում տարիներով հրաժարվել, բայց ունեմ հագուստներ, որոնք մի անգամ հագնում եմ և հետո նվիրում ուրիշներին: Չեմ սիրում, երբ շատ կարճ են հագնում և փեշն անընդհատ իջեցնում են ներքև: Կարող եմ կարճ շորտեր հագնել, բայց կիսաշրջազգեստ՝ ոչ: 

Սրճարան գնալիս

Փայտը ես միշտ սիրել եմ, քանի որ փայտի համադրությունը միշտ ավելի հարուստ տեսք է տալիս կերպարին: Ամռանը շատ եմ կրում ծղոտե գլխարկներ ջինսերի հետ, ծովում՝ սարաֆանների հետ: Այս զգեստն էլ բավականին թեթև է և կանացի:  

Իմ զգեստապահարանում չկա մուգ կապույտ գույնը: Կարծում եմ՝ ինձ չի սազում, չնայած պետք է ասեմ, որ երբևէ չեմ փորձել այն: Բայց գիտես՝ ինձ մտածելու տեղիք տվեցիր. պետք է փորձեմ այդ գույնը:

Ինձ համար շոփինգը լավագույն միջոցն է լիցքաթափվելու և, ինչու ոչ, նաև սթրեսից դուրս գալու համար: Երբ հղի էի, գիրացել էի մոտ 38 կիլոգրամով, և այդ ժամանակ ինձ միայն շոփինգն էր փրկում, բայց կարողանում էի միայն պայուսակ և, օրինակ, գլխի զարդ գնել։ Երբ գնում եմ գնումների, հստակ չեմ որոշում` ինչ է ինձ պետք, տեսնում եմ, հավանում եմ և գնում:

Հայտնի և ընդունված թրենդներից կարող եմ առանձնացնել դասական հագուստի հետ սպորտային կոշիկ կրելու տարբերակը: Դա ինձ շատ է դուր գալիս. հա՛մ մի տեսակ թափթփված տեսք ունի, հա՛մ էլ գեղեցիկ է: Սիրում եմ շրջապատում իմ ոճով տարբերվել, և թող անհամեստ չհնչի, բայց տարբերվում եմ: Միշտ լսում եմ դրական կարծիքներ իմ տեսքի մասին, և դա ինձ դուր է գալիս: Քո կրած հագուստը միշտ քո մասին շատ բան է ասում, միևնույն ժամանակ, դու պետք է լինես շատ խնամված:

Երբ ինչ-որ տեղ ենք գնում, բավական արագ կարող եմ հավաքվել։ Ես չեմ պատրաստվում օրերով, քանի որ զգեստապահարանումս տեսականին շատ է, շաբաթական երեք օր թարմացնում եմ, դրա համար մեկը մյուսի հետ համադրելով գեղեցիկ տեսք եմ ստանում:  

Ծննդյան խնջույքի գնալիս

Թավշյա սև կտորի տեսակը միշտ սիրել եմ: Մայրս ինձ միշտ դպրոցական տարիներին հագցնում էր կիսաշրջազգեստ, տաբատ և ժիլետ: Ես թավշից շորեր ունեմ՝ պիջակ, տարբեր տեսակի երեկոյան զգեստներ: Այս զգեստն էլ եմ առաջին անգամ կրում, այն բավականին թանկ է: Հաջորդը կրելու եմ ընկերուհուս ծննդյան տոնին և Փարիզում:

Ես չեմ սիրում ամեն ինչից շատ ունենալ. մեկ օրինակ և ամենակարևորը՝ տարբեր: Օրինակ՝ հիմա նորաձև են գիշերազգեստի տեսքով հագուստները, բայց ես չունեմ դրանցից, քանի որ իմ ոճը չեն:

Ես հագնվում եմ այնպիսի ոճով, որը երևանյան չէ: Օրինակ՝ հագնում եմ ամառային երկար բոթֆորդներ, որոնք համադրում եմ կարճ զգեստի հետ և նկատում եմ, որ մարդիկ կողքից նայում են: Կարծում եմ՝ դա նորմալ է։ Չեմ կարող այդ մարդկանց ինչ-որ բան ասել, քանի որ նրանց աչքը սովոր չէ: Չեմ փորձում կրկնօրինակել ինչ-որ մեկին, պարզապես շատ լավ աչք ունեմ, գունային գամմաները լավ եմ կարողանում համադրել: 

Երեխայի հետ զբոսնելիս

Ես շատ եմ սիրում, երբ ուսերը բաց են լինում: Կարծում եմ՝ դրանք աղջկա մարմնի գեղեցիկ հատվածներից են: Այս ոճն ավելի բրազիլական է, կրքոտ. մեծ օղեր և հավաքված վարսեր:

Ոճային փոփոխություններ չեմ անում, վարսերս ներկած չեն, և չեմ էլ ուզում կտրել: Փորձում եմ այնպես անել, որ ինքս ինձ նման լինեմ:


Կարմիր շրթներկի հանդեպ հատուկ վերաբերմունք ունեմ։ Շատ քիչ եմ այդ գույնն օգտագործում, միայն նման արտահայտիչ զգեստների հետ: Իրականում բնականի կողմնակից եմ, առօրյայում գրեթե չեմ շպարվում: Միևնույն ժամանակ, դեմ չեմ պլաստիկային, եթե, իհարկե, մարդն ունի դրա կարիքը: Օրինակ՝ իմ քիթը երկու անգամ կոտրվել է, բայց ես երբևէ չեմ մտածել վիրահատելու մասին, որովհետև եթե վիրահատեմ, միանման քիթ եմ ունենալու, ինչպես բոլորը: Մի տարի առաջ վերին շուրթս եմ լցրել, և վերջ, այն էլ՝ դերի համար էր պետք:

Ակումբ գնալիս 

Երկարաճիտ ամառային բոթֆորդների սիրահար եմ: Ակումբային տեսք է սա, որը շատ սեքսուալ է, գայթակղիչ:

Պետք է խոստովանեմ, որ շատ հազվադեպ եմ ակումբ գնում, հիմա սիրում եմ ավելի հանգիստ տեղեր, անմիջական զրույցներ, որ դիմացինիս լսեմ: Կարող է վեց ամիսը մեկ մի հյուր ունենամ, ում տանեմ, օրինակ, ակումբ: Չեմ կարողանում բարձր երաժշտություն լսել:

Իրականում շատ լավ գիտեմ այն փոքրիկ մանրուքները, թե ինչպես անես, որ վուլգար տեսք չունենաս: Օրինակ, եթե աչքերը մուգ ես քսում, շրթներկը պետք է լինի բաց, եթե քսում ես բաց, շրթներկը կարող ես արդեն մուգ անել: Մանրուքներ կան, որոնք պետք է պահպանել վուլգար չլինելու համար։ Վուլգարությունը պետք է միշտ նրբաճաշակությունից տարբերել։ Պարտադիր չէ կրել շատ բաց զգեստ, որպեսզի սեքսուալ տեսք ունենաս։ Կարող ես փակ զգեստ կրել, բայց, միևնույն ժամանակ, շատ ավելի սեքսուալ տեսք ունենալ:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Արտ տնօրեն՝ Կարեն Անտինյան 

Ես վերադարձա․ Ռոնալդուն՝ Ուզբեկստանի դեմ խաղում իր դուբլի մասին ՄԱԿ-ում Հայաստանը ներկայացրել է խաղաղաշինության և կանխարգելման ոլորտում իր նախաձեռնությունները Թեհրանը չի վստահում Վաշինգտոնին․ Մասուդ Փեզեշքիան Հայաստանում ձևավորվում են միջազգային չափանիշներին համապատասխան միգրացիոն կենտրոններ․ ՆԳՆ Կմատուցվի Սուրբ Պատարագ՝ Մայր Աթոռից բերված մասունքարանով Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու ԱՄՆ-ը ծրագրում է գրեթե կրկնապատկել գրին քարտի միջոցով քաղաքացիություն ստանալու գործընթացի արժեքը Հունիսի 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Վեց պակիստանյան կործանիչներ ուղեկցել են Իրանի նախագահի ինքնաթիռը ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն հրապարակել են համագործակցության նոր զեկույց Զելենսկին չի մեկնի Լեհաստան՝ Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին Իրանը սահմանափակ թվով նավեր կթույլատրի Հորմուզի նեղուցով անցնել Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին ազնվացեղ եղջերուն գրավել էր անցորդներին Երևանում բախվել են 3 մեքենա. կան վիրավորներ Մոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանՌոնալդուն՝ 6 աշխարհի առաջնություններում գոլ խփած առաջին ֆուտբոլիստ (տեսանյութ) Հայտնի է Հայաստանի Մ-19 ԵԱ հավաքականի հանդիպումների ժամանակացույցը Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակն՝ առաջիկա օրերին Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ ռազմական բախման վտանգն աճում է․ դիվանագետ Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետո ԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոնները Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի տարածքով Հայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթեր Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Վրաերթ՝ Երևանում․ 23-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 2 հետիոտների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Դալարիկ գյուղում բախվել են բեռնատար գնացքն ու դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ը․ վերջինը կոտրել է բետոնե սյունն ու կողաշրջվել․ կա վիրավոր Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը «Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներ Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Պատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՀրապարակվել է պատգամավորական երդման նոր տեքստը Մբապե. Մեսին միշտ է գոլ խփում, ես դրա վրա չեմ կենտրոնանում Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ) Մինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովում Մեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արտակ Զաքարյան