Արցախում «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան պայթել է ականի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 27-ին ժամը 11:36-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից տեղեկություն է ստացվել, որ ժամը 11:34-ին ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել Մարտունու շրջանի «Նովրուզլու» կոչվող տեղանքում «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենա է պայթել հակատանկային ականի վրա:
Այս մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Պայթունի հետևանքով տուժածներ չկան:
Ժամը 11:35-ին Մարտունու ՀՓՄ-ի 1 մարտական հաշվարկ մեկնել է դեպքի վայր և ավտոմեքենայով վարորդին և նրա երկու ուղևորներին տեղափոխել Մարտունի քաղաք:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



