Երևան, 30.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի արդյունաբերության ոլորտում գրանցվել է 12.4 տոկոս աճ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի արդյունաբերության ոլորտի համար 2017 թվականի առաջին կիսամյակը բավական արդյունավետ ժամանակաշրջան էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Ճյուղային տնտեսական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանը:

«Այդ մասով ունենք աճի բավական լուրջ դինամիկա: Ասեմ, որ տարվա սկզբից արդյունաբերությունում ապահովում ենք երկնիշ աճ: Վեց ամսվա ցուցանիշներով արդյունաբերության ոլորտում ունենք 12.4 տոկոս աճ: Հանքարդյունաբերության ոլորտում` 12.5 տոկոս աճ, մշակվող արդյունաբերությունում` 20 տոկոս աճ»,-ասաց Արմեն Եգանյանը:

Մշակվող արդյունաբերության մեջ գրեթե բոլոր ճյուղերում ևս հինգ ամսվա ցուցանիշներով կա աճ, մասնավորապես, սննդի արտադրություն` 12.7, խմիչքների արտադրություն` 23.4, ծխախոտի արտադրություն` 21.6 տոկոս, մանածագործական արտադրանքը` 24.6, հագուստի արտադրություն` 11.3:

Արմեն Եգանյանը նշեց, որ որոշ ճյուղերում, միգուցե տեմպը ցածր է, սակայն դրանց տեսակարար կշիռը մշակող արդյունաբերության մեջ մեծ է, հետևաբար գրանցած ցածր տեմպը կրկին դրական ազդեցություն է ունենում ընդհանուր ցուցանիշի վրա:

Ի՞նչ գործոններ են ազդել նման դրական ցուցանիշների վրա: Հարցին ի պատասխան, Արմեն Եգանյանը նշեց, որ դրանք տարբեր են:

«Թե ներսում կատարվող աշխատանքը, թե միջազգային շուկայում առկա որոշ գործոններ: Տեսեք, ներսում արտահանման ցուցանիշներն են աճել, 6 ամսվա կտրվածքով `21 տոկոսով: Գրեթե բոլոր ենթաճյուղերում էլ ունենք թե ներքին իրացման, թե արտահանման աճ: Կա նաև նոր արտադրությունների հիմնումը: Որոշ ընկերություններ ընդլայնվել են: Ահա այդ ամենն ազդել է արդյունաբերության ոլորտի ընդհանուր աճի վրա»,-ասաց Արմեն Եգանյանը:

Նրա խոսքով, այս տարի նկատվում է, որ բիզնեսը սկսել է իր արտահանման ուղղությունները դիվերսիֆիկացնել: Մասնավորապես, հիմնականում Ռուսաստան, ԱՊՀ այլ երկրներ ուղղություններով աշխատող ընկերությունները սկսել են ապրանք արտահանել եվրոպական երկրներ: Նախկինում Եվրամիության շուկայի ուղղությամբ աշխատողները դիտարկում են այլ երկրները, ինչը շատ կարևոր է ռիսկերի նվազեցման տեսանկյունից:

Այսօր արտահանման համար ավանդական համարվող ուղղություններին նորերն են ավելանում: Մասնավորապես, արաբական երկրներն են բիզնեսի ուշադրության կենտրոնում, հատկապես Էմիրությունները, դրանից բացի, Չինաստանը, ընդլայնվում է Իրանի ուղղությունը:

Սպասում ենք արդարության վերականգնմանը. Արագածոտնի թեմ Առաջին դասարանցիների վարքի համար գնահատականներ չեն դրվի. ՌԴ Ուկրաինական ԱԹՍ–ն հարվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Հերթական վիճաբանությունը՝ Արարատի մարզում Ցրված սկլերոզ․ երիտասարդությունը խլող հիվանդություն Հրդեհ է բռնկվել Երևանի Սոսեի փողոցի տներից մեկում ԵՄ երկրների քաղաքացիների խաղաղ քունն ավարտվել է․ Տուսկը կոչ է արել ՆԱՏՕ-ին լուրջ վերաբերվել Մեդվեդևի ուղերձին ՌԴ ԶՈՒ-ն պատասխան հարված են հասցրել Ուկրաինայի օդանավակայաններին և վառելիքաէներգետիկ օբյեկտներին ՏԿԵ նախարարը չի բացառել, որ գազը կթանկանա Իլոն Մասկը գտել է կրիպտո միլիարդատիրոջ, որը կղեկավարի մարդկության առաջին առաքելությունը դեպի Մարս Ուժեղ Հայաստան դաշինքը Գյումրիում է«Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը հրավիրում են հանրահավաքիԱնցած 30 տարիներին նախանձախնդիր աշխատանք է իրականացվել ազգային-եկեղեցական արժեքների պահպանության, քրիստոնեական դաստիարակության համար. Գարեգին Երկրորդ Վթար է․ մինչև երեկո ջուր չի լինելու Կառավարությունը երկարաձգում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության ժամկետը Մայիսի 30-ին «Յունիսպորտը» կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար Մարդու իրավունքների պաշտպանը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց «Ռեալը» վերջնագիր է ներկայացրել Վինիսիուսին` նոր պայմանագրի հետ կապված Պուտինը շնորհավորել է Ռոքսանա Բաբայանին 80-ամյակի առիթով Ալյասկայի լեռներում Լատվիայից երեք ալպինիստ է զոհվել․ մեկը փրկվել էՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով Հայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի «Յունիսպորտը» դարձավ ֆուտզալի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Գյումրիում24 ժամվա ընթացքում քսան նավ է անցել Հորմուզի նեղուցով Եթե թաքցնելու բան չունեք, ներկայացրե՛ք նոր Սահմանադրության նախագիծը. Ավետիք Չալաբյան Ընտրությունների նախօրեին Փաշինյանը կրկին ավելացնում է պետական պարտքըՎթար՝ Լոռիում, 41-ամյա վարորդը «ՎԱԶ 2107»-ով հայտնվել է անտառում, վիրավnրներ կանՀայաստանին ժամանակ են տվել մինչև դեկտեմբեր Նախընտրական հանդիպումները շարունակվում են՝ հաջորդ կանգառը Ալավերդիում էՆարեկ Կարապետյանի հետ խոսում ենք երկրից հեռացող մեր հայրենակիցների, առկա խնդիրների ու տրվող լուծումների մասին. Ռուբեն ՄխիթարյանՃակատագրական պահերին մի կողմ քաշվողներին, «քաղաքականությամբ չզբաղվողներին» ու անտարբերներին կյանքն առաջինն է հարվшծում․ Արտակ Զաքարյան Ռուբեն Մխիթարյանի սենսացիոն հայտարարությունը Արթիկում Արա Այվազյանի ասուլիսն` ուղիղ«Ուժեղ Հայաստան» դաշինքը Շիրակի մարզի Փանիկ համայնքում էԽաղաղությունը երաշխավորված է, երբ իշխանությունն առաջնորդվում է հայկական շահով. Գոհար ՄելոյանԻնքնակամ կառույցները պետք է սեփականաշնորհվեն․ Արեգ ՍավգուլյանԹրամփը երրորդ անգամ դավաճանեց դիվանագիտությունը․ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Կամ դու կգաս ընտրության, կամ կգան ադրբեջանցիները. Ուժեղ ՀայաստանԶրուցում ենք կրթության մասին. Թովմաս ԱռաքելյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամՍիրելի արցախցիներ, հունիսի 7-ի ընտրական ցանկերում ընդգրկվելու դիմումները կարող եք ներկայացնել նաև առցանց. Աննա Կոստանյան«Ուժեղ Հայաստանի» քայլերթը Շիրակի մարզի Արթիկ քաղաքումՉավին նշել է «Ոսկե գնդակի» ապագա դափնեկրի անունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով Չկա ընդդիմադիր որևէ ուժ, որը չի ենթարկվել հետապնդման այս վարչախմբի կողմից․ Աննա ԿոստանյանԻ՞նչ է ստանալու ԱՄՆ-ը Հայաստանի ընդերքը յուրացնելու համար Ուժեղ Հայաստանի թիմը Արթիկում է. տեսանյութԻշխանության «հարամության» սցենարները. Սուրեն Սուրենյանց