Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երուսաղեմի ստատուս–քվոն վերականգնված է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մահմեդական աշխարհը ցնծության մեջ է: Հատկապես Երուսաղեմում տասնյակ հազարավոր հավատացյալներ հաղթական շքերթով ու միմյանց քաղցրավենիք նվիրելով տոնեցին Իսրայելի «պարտությունը», որը, տեղի տալով նաև միջազգային ճնշումներին, չեղարկեց Երուսաղեմի հետ կապված անվտանգության միջոցառումների կիրառումը՝ ապամոնտաժելով Տաճարի լեռան ճանապարհին տեղադրված մետաղորսիչներն ու տեսագրման սարքերը: Ճիշտ է՝ հավատացյալները դեռ հրաժարվում են աղոթել Ալ–Աքսա մզկիթում՝ բացօթյա աղոթքի վայր ընտրելով Առյուծի դարպասների շրջակայքը, որովհետև ընդդիմանում են նաև իսրայելցի ոստիկանության՝ մասնավոր զննության որոշմանը:
 
Այդուհանդերձ, պաղեստինյան ՀԱՄԱՍ–ը, որին ԵՄ դատարանը երեկ դարձյալ ներառեց ահաբեկչական խմբավորումների ցանկում, արդեն իսկ խանդավառ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պաղեստինյան ժողովուրդը հիրավի պատմական հաղթանակ է տարել Իսրայելի նկատմամբ: Այսօր մենք օկուպանտների տեղադրած դարպասները ապամոնտաժեցինք, իսկ վաղը հենց իրենց կհեռացնենք»,– հայտարարել է ՀԱՄԱՍ–ը, որն իր քաղաքական հակառակորդ ՖԱԹՀ–ի հետ միասին՝ հուլիսի 28–ը հռչակել է Զայրույթի օր: Հետևաբար, սպասվում է, որ պաղեստինցիներն ու մնացած բոլոր մահմեդականները, որ իրենց կնույնացնեն Դիմադրության շարժմանը, այսօր իրենց քաղաքների հրապարակներում կաղոթեն Ալ–Աքսայի ու նրա պահապանների համար, ինչպես նաև բողոքի ցույցեր կանցկացնեն՝ ընդդեմ Պաղեստինի իսրայելական օկուպացիայի: Փաստ, ինչը մահմեդականների հավաստմամբ՝ մի անգամ ևս միջազգային հանրության ուշադրությունը կբևեռի Պաղեստինի ժողովրդի, նրա անկախության ճանաչման հույժ անհրաժեշտության, կամ ինչպես Թեհրանում են նշում՝ սիոնիստական ռեժիմի անմարդկային դեմքի վրա:
 
Անկեղծ ասած, չգիտեմ՝ ով ինչպես կմեկնաբանի վերոնշյալ աղմուկը, բայց իմ հաստատ համոզմամբ՝ մահմեդականներն այս հարցում նույնքան իռացիոնալ են, որքան՝ հրեաները: Առաջիններն, օրինակ, շատ հանգիստ հանդուրժում են Սաուդյան Արաբիայի տեղադրած մետաղորսիչները, տեսաձայնագրման սարքերն ու մնացած կարգերն իրենց սրբազան վայրերում՝ Մեքքայում ու Մեդինայում, իսկ ահա Ալ–Աքսայի դեպքում դրանց դեմ այնպես են ընդվզում, ասես՝ աշխարհի վերջն է, և անվտանգության միջոցառումներն էլ իրենց աղոթքը չեն հասցնի Բարձրյալին: Ինչպես արդեն նշեցինք՝ հրեաների դեպքում էլ նույնն է. այստեղ այնքան կենտրոնացան այս հարցի վրա, որ քիչ էր մնում՝ մետաղորսիչներն իրենց հերթին ազգային ինքնության խնդիր դիտարկեին: Չխոսենք արդեն այն մասին, որ եթե ՇԱԲԱԿ–ի՝ Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության ղեկավար Նադավ Արգամանն այդքան լավ գիտեր, որ մետաղորսիչների ապամոնտաժումը ճշմարիտ և հավասարակշռված որոշում էր, «որովհետև հաշվի էր առնում բոլոր այն ակնհայտ ու գաղտնի գործոները, որոնք ապակայունացնելու էին ողջ տարածաշրջանը», մի՞թե չէր կարելի նման որոշում կայացնելուց առաջ այդ գործոնները հաշվի առնել և իրավիճակը չհասցնել այն կետին, որից հետ կանգնելը անթույլատրելի զիջում ընկալվեր նաև սեփական քաղաքացիների դիտանկյունից:
 
Ըստ էության, սրանք բոլորը հարցեր են, որ պիտի նախապես քննարկվեին, ընդ որում՝ ոչ թե որպես մահմեդականների նկատմամբ պատժիչ գործողության, այլ պարզ անվտանգության միջոցառումների շուրջ անհրաժեշտ համաձայնության գալու շրջանակներում: Տեսեք. միայն ուրբաթօրյա աղոթքներին մասնակցելու նպատակով Տաճարի լեռան ճանապարհով առնվազն 10–ից 20000 հավատացյալ քայում է դեպի Ալ–Աքսա մզկիթ, և տրամաբանական է, որ այդ մարդկանց ինչ–որ պահի պիտի նաև բացատրվի կոնկրետ կարգի սահմանման անհրաժեշտությունը՝ նախ և առաջ հենց իրենց անվտանգության պահպանման շահերից ելնելով: Վստահաբար, այդ դեպքում հասարակ հավատացյալներն առանձնապես չեն ընդդիմանա, բայց քանի որ մենք գործ ունենք Իսրայելի հետ, որոնք իրենք են վախճանաբանական խնդիր դարձնում կանանց ու տղամարդկանց միասին կամ առանձին աղոթելու խնդիրը Ողբի պատի մոտ, և այս հարցի շուրջ օրեր շարունակ հուզումներ են սկսվում իսրայելցիների շրջանում, նշանակում է՝ Երուսաղեմի ստատուս–քվոն դեռ շատ երկար կխախտվի Աբրահամի երկու որդիների՝ Իսրայելի ու Իսմայիլի սերունդների պատճառով:
 
Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելուՏավուշի մարզի Նորաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա 5 օրերին Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանին պատմական կամրջի վերականգնման մրցույթը. Թուրքիայի նախարար Երևանում բшխվել են «BYD»-ն ու ԱԱԾ կին աշխատակցի «Kia»-ն. վերջինս լքել է դեպքի վայրը. 4 վիրավnրներից մեկը հիվանդանոցում մшհացել է ՌԴ-ն պատրաստ է վերսկսել բանակցություններն Ուկրաինայի շուրջ նոյեմբերի 4-ից հետո. Ուշակով 25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկԹրամփը չի թաքցնում, որ կցանկանար բիզնես վարել և՛ Ռուսաստանի և՛ Ուկրաինայի հետ Բարսելոնայում երիտասարդական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը