Երևան, 18.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սահակաշվիլուն զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Երեկ համաշխարհային լրատվամիջոցներն ակտիվորեն էին արձագանքել այն փաստին, որ Վրաստանի էքս–նախագահ, Ուկրաինայի Օդեսայի մարզի էքս–գուբերնատոր Միխեիլ Սահակաշվիլին, նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով, զրկվել է Ուկրաինայի քաղաքացիությունից: Ավելի վաղ այս մասին հայտարարել էր Ռադայի պատգամավոր Իգոր Մոսիյչուկը, որը բազմիցս է քննադատել Սահակաշվիլուն և ֆեյսբուքյան իր էջում նախագահի հրամանն էլ որակել է իբր Պորոշենկոյի՝ սեփական սխալների ընկալում, սակայն, քանի դեռ պաշտոնական հայտարարություն չկար, մամուլը դրան չէր անդրադառնում:
 
Այժմ արդեն, Ուկրաինայի միգրացիոն ծառայության պաշտոնական հաստատումից հետո, վարդերի հեղափոխության արքան անանձնագիր մեկն է դարձել՝ ինչպես կատակում է ուկրաինական մամուլը, փորձելով կանխատեսել հետագա զարգացումները: Այն է՝ այս պահին ԱՄՆ–ում գտնվող Միխեիլ Սահակաշվիլին, կժամանի՞, այնուամենայնիվ, Կիև (եթե ժամանի՝ անմիջապես իրականություն կդառնա վրացական երազանքը. Սահակաշվիլին կձերբակալվի իրավապահ մարմինների կողմից և կտեղափոխվի Վրաստան, որտեղ նրան դատական հետապնդում է սպասվում), թե՞ փախստականի կարգավիճակ ձեռք կբերի հարազատ Նահանգներում:
 
Ինչ վերաբերում է քաղաքական դաշտին՝ այստեղ նույնպես ամեն բան միանշանակ չէ: Անկախ Սահակաշվիլու նկատմամբ վերաբերմունքից, Կիևում շատերն են համոզված, որ ներկայի իշխանությունների դեմ մշտապես կոշտ քննադատությամբ հանդես եկած, պորոշենկոներից, ավակովներից ու օլիգարխներից երկիրը հասարակ ուկրաինացուն հանձնել խոստացած Սահակաշվիլու նկատմամբ նախագահ Պորոշենկոն պարզապես անձնական վրեժխնդրություն է դրսևորել, չարաշահելով պաշտոնական դիրքը: Հակառակ դեպքում ինչպե՞ս բացատրել այն պաշտոնական հաղորդագրությունը, թե՝ 2015 թ–ին Սահակաշվիլուն քաղաքացիություն է շնորհվել կեղծ տեղեկությունների ու փաստաթղթերի հիման վրա: Եվ դրանով ո՞վ է վարկաբեկվում՝ Սահակաշվիլի՞ն, թե նրան կեղծիքի հիման վրա քաղաքացիություն շնորհած Պորոշենկոն:
 
Ինքը՝ Սահակաշվիլին փաստին անդրադարձել է վիդեոտեքստի մակարդակում: Նա հայտարարել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է սկսվել ներկայի իշխանությունների կողմից և խոստացել է, որ անպայման մեկնելու է Կիև՝ զբոսնելու Մայդանում: Ուկրաինայում հիմնած նրա կուսակիցներն էլ իրենց հերթին են հայտարարել, թե Պորոշենկոն օգտագործել է Սահակաշվիլուն իր PR–ի համար, նաև՝ հակամոսկովյան տրամաբանության մեջ: Իսկ երբ վերջինս դուրս է եկել վերահսկողությունից՝ որոշելով իրապես աշխատել, ոչ թե հերթական օլիգարխը դառնալ, նրանից դիկտատուրայի տրամաբանությամբ են որոշել վրեժխնդիր լինել:
 
 
Գոհար Սիմոնյան
Նոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՆերդրումային նոր հնարավորությունՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՏարածաշրջանում երկրաշարժ է տեղի ունեցելՄորը գցել են գետնին, աղջկան՝ առևանգել․ 3 օր լուր չկա ԱՄՆ-ն հայտարարել է, որ Սիրիայի ավիաբազային հարվածների հետևում կանգնած է Իսրայելը Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում Սեուտայից վերադարձել են Մարոկկո Ռուսաստանի բանակը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ–ի 2 բնակավայր. ՌԴ ՊՆ Տիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Արման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Հայաստանի այն վայրը, որտեղ ջուրը տարօրինակ գույն ունիԻրանի խորհրդարանի խոսնակը նշել է Հորմուզի բացման պայմանները Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան Նոր Հաճն քաղաքում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ կան զnհեր Տղամարդը կրակել և սպանել է որդուն ԱՄՆ-ի օրինագծերում արհեստական բանականության կիրառման պատճառով սխալներ են հայտնվել. Politico ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԹուրքիան և Բրիտանիան մտադիր են հարաբերությունները դուրս բերել նոր մակարդակի Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվելՆիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովատկա և Կրասնոպոդիլյա բնակավայրերը Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան36-ամյա կինը ծեծի է ենթարկել իր երկու երեխաներինԷջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկՃապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումԱրման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան«Օլիմպիակոսը» 4 տարվա պայմանագիր կնքեց Նաիր Թիկնիզյանի հետ Նոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Նավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատուՆերդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ալիևն այնքան վստահաբար է «որոշել փակել» ՀՀ ատոմակայանը, որ նույնիսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասորդը լուծելու առաջակ է անում Երևանին՝ իհարկե մեզ դնելով Բաքվից միակողմանի կախվածության մեջ․ Զաքարյան Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱրտաշատի զբոսայգու «Տիր» հրաձգարանում 2,5-ամյա երեխան վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց