Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Շիրակում կատարվել են առանձնապես խոշոր չափերով գողություններ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են Շիրակի մարզում առանձնապես խոշոր չափերի գողության մի քանի դրվագներ, որոնք կատարվել են նույն անձանց կողմից։ Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժնից, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ Ախուրյանում 2015 թվականի սեպտեմբերի 16-ին և Գյումրիում 2015 թվականի հոկտեմբեր 9-ին տեղի ունեցած առանձնապես խոշոր չափերով գողությունները կատարվել են նույն անձանց կողմից։

Նախնական քննության տվյալներով՝ գողությունների իրագործմանը մասնակից է եղել 4 անձ, որոնցից 2-ը՝ գյումրեցի, 2-ը՝ երևանցի։ Տների ընտրությունը կատարել են գյումրեցիները եւ ընտրված բնակարանի վերաբերյալ տեղեկությունները տրամադրել մյուս անձանց, իսկ բուն գողությունը կատարել են 2 երևանցիները։

Ըստ նախնական համաձայնության՝ գյումրեցի ընկերների կողմից ստանալով անհրաժեշտ տեղեկությունները, երևանցի 2 տղամարդ 2015 թվականի սեպտեմբերի 16-ին, ժամը 13-ի սահմաններում, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, տեխնիկական միջոցի գործադրմամբ մուտքի դռան փականը կոտրելու և դուռը բացելու միջոցով ապօրինի մուտք են գործել Շիրակի մարզի մեկ այլ բնակչի տուն և գողացել առանձնապես խոշոր չափերի` 4 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր, 9 հազար ՀՀ դրամ և 2 ԱՄՆ դոլար գումար:

Գողության մյուս դրվագը գրանցվել է 2015 թվականի հոկտեմբերի 9-ին. ստացված նախնական տեղեկատվության հիման վրա՝ Երևանի 2 բնակիչներն ապօրինի մուտք են գործել Գյումրի քաղաքի բնակարաններից մեկը և այնտեղից գաղտնի հափշտակել առանձնապես խոշոր չափերի՝ 10 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր, բիժուտերիա,  1 միլիոն182 հազար 700 ՀՀ դրամին համարժեք 2 հազար 500 ԱՄՆ դոլար և տանտիրոջ նույնականացման քարտը, որոնք գտնվել են կանաչ գույնի մետաղյա պահարանի և զարդատուփի մեջ:

Նախնական քննությամբ պարզվել է, որ հափշտակությունը կատարելուց հետո միանալով տուժողի տան մոտ իրենց սպասող 2 գյումրեցիներին՝ նրանցից մեկի առաջարկով գնացել են աներոջ տան բակում գտնվող արհեստանոց, որտեղ բացել են մետաղյա պահարանը և վերցրել ոսկյա զարդերը, իսկ հափշտակված բիժուտերիան լցրել դրա մեջ ու այրել։ Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով  մետաղյա պահարանը դնելով թղթե արկղի մեջ ու թելով կապելով՝ գցել են Գյումրու Սուրբ Նշան եկեղեցու հետնամասում գտնվող գետակը:

Նախաքննությամբ պարզվել է նշված 4 անձանց ինքնությունը, որոնցից 3-ը հայտնաբերվել են։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Երևանի 30-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 1.1-րդ կետերով (2 դրվագ) և 324-րդ հոդվածի առաջին մասով, Գյումրու 2 բնակիչներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 1.1-րդ կետերով (2 դրվագ) և 38-324-րդ հոդվածի 1-ին մասով։

4-րդ անձին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանԾանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանի և Լիանա Գյուրջյանի արդյունքներըՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՀութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանի և «Saudi Aramco»-ի օբյեկտների վրա հարձակումների մասինՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումՄոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային ցածր գնով․ ի՞նչ արժեն այս պահինԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԳերմանիայի ստորգետնյա գազի պաշարները նվազել են 60 տոկոսից ցածրՏավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել էԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը երկու շաբաթ շարունակ անուղղակի բանակցություններ է վարում Իրանի հետԱրեգակի վրա ձևավորվել է տարվա ամենամեծ պսակային անցքերից մեկըՓարիզում ոստիկանությունը փակել է Կոնկորդի հրապարակը՝ «դեղին բաճկոնների» բողոքի ակցիայի պատճառովՈւկրաինայի հարցով բանակցությունների սեղանի շուրջ եվրոպացիներն անելիք չունեն․ ՌԴ ԱԳՆԴեկտեմբերի 26-ին կընտրեն ՀՖՖ նախագահին և Գործադիր կոմիտեի անդամներինԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանՄիջին միջանցքը Հարավային Կովկասով դեպի Թուրքիա անցնող առանցքային երթուղի է. Ֆիդան Թույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանԳազայի հատվածում տեղատարափ անձրևների պատճառով փախստականների ճամբարներում խորտակվել է 70,000 վրան Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր ԿամենդատյանՕձուն գյուղի խաչմերուկում բախվել են «Opel Vectra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ 2 վիրավnրներից մեկը հղի կին է, մյուսը՝ անչափահաս Իրանը և Միացյալ Նահանգները շարունակում են բանակցություններ վարել. Թրամփ Ճապոնիայում 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վերջին 48 ժամում 12 երկրի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել ենք տարածաշրջանային զարգացումներն ու ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի գործողությունների հետևանքները. Արաղչի ԱՀԿ-ն առաջարկություններ կհրապարակի COVID-19-ի նոր շտամների տարածման պատճառով Որ հասցեներից է կարելի անձնագիր և նույնականացման քարտ ստանալ. մանրամասներ Գերմանիան այլևս չի կարող Ուկրաինային «Patriot» համակարգեր տրամադրել. Պիստորիուս Գեղեցիկ ձմեռ. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վարդաբլուր գյուղում հայտնաբերել են 39-ամյա տղամարդու մարմինՄեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումը Վաշինգտոնի կենտրոնում գտնվող գրադարանում դանակահարված տղամարդու դիակ են գտել Եղանակը կտրուկ կցրտի. տեղումներ են սպասվում Մոսկվայում և Մոսկվայի մարզում մերկասառույցի պատճառով եղանակային վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 35-ամյա բժիշկը «Tesla»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներինԻմ խնդիրն է՝ Հայաստանը խաղաղ, անվտանգ և բաց սահմաններով փոխանցել հաջորդ սերնդին. Փաշինյան Իրանը չեղարկել է հրթիռների հեռահարության սահմանափակումները. գեներալ Հոսեյն Մոհեբի Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄ «ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՄասկը խոստովանել է իր սերը Չինաստանի նկատմամբ Փաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՊաշտպանության նախարարի տեղակալը ՊՆ մի շարք զորամասերում ծանոթացել է ծառայության կազմակերպման ընթացքին Աշխարհում կան խնձորի հազարավոր տեսակներ. ինչպե՞ս է փոխվել այդ մրգի «գենետիկան». «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (7 նոյեմբերի). Բոլշևիկների գրոհը Ձմեռային պալատի վրա. «Փաստ»