Երեւանում հոսանքահարվել են քաղաքացիներ. նրանցից մեկի վիճակը ծանր է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 29-ին, ժամը 01:32-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նորագավիթի 1-ին փողոցի 2-րդ փակուղում գտնվող ենթակայանում հոսանքահարված քաղաքացի կա. անհրաժեշտ է շտապօգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական:
Տեղազննման արդյունքում ծուխ չի հայտնաբերվել:
Պարզվել է, որ թիվ 52 բաշխիչ էլ. ենթակայանում հոսանքահարվել է՝ 67-ամյա Կ. Ն.-ն, ում օգնություն ցուցաբերելով, այրվածքներ է ստացել՝ 67-ամյա Ա. Հ.-ն:
Փրկարարները Կ. Ն.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, այնուհետեւ՝ ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն, որտեղ Կ. Ն.-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Ա. Հ.-ն ստանալով համապատասխան բժշկական օգնություն դուրս է գրվել:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



