Գերմանական ընկերությունների ճակատագիրը Թուրքիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎերջին շրջանում թուրք–գերմանական հարաբերությունները կրկին սրվել են: Սակայն այս անգամ դրանք կարող են լրջորեն ազդել Թուրքիայի տնտեսական շահերի վրա: Իսկ երկու երկրների հարաբերությունների տնտեսական բաղադրիչը թերևս ամենացավոտ կետն է Թուրքիայի համար: Գերմանիան Եվրոպայի տարածքում Թուրքիայի թիվ մեկ առևտրային գործընկերն է: Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2015 թվականին հասել էր 37 միլիարդ եվրոյի: Թուրքիայի տարածքում այսօր գործում է մոտ 6000 գերմանական ընկերություն:
Լարվածության նոր փուլի պատճառն այն է, որ անցած շաբաթասկզբին Ստամբուլի քրեական դատարանը երկարաձգել էր Amnesty International կազմակերպության` հուլիսի 5–ին ձերբակալված իրավապաշտպանների կալանքի ժամկետը: Կալանվածների թվում է նաև Գերմանիայի քաղաքացի Պիտեր Շտոյդները:
Բանը հասել էր նրան, որ Գերմանիայի արտգործնախարարը խիստ կոշտ հայտարարություններ էր արել Թուրքիայի հասցեին: Ընդհուպ նշել էր, որ նման պայմաններում գրեթե անփուսափելի է նաև գերմանական ներդրումների ծավալի նվազումը Թուրքիայում:
Զիգմարի այս հայտարարությունից հետո գերմանական Die Zeite պարբերականը գրել էր, որ Թուրքիայի իշխանությունները պաշտոնական Բեռլինին գերմանական 68 ընկերություններից կազմված մի ցանկ են ներկայացրել: «Թուրքական կողմի պնդմամբ՝ այդ ընկերությունները կապեր ունեն Միայցալ Նահանգներում բնակվող իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ»,– գրել էր թերթը:
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



