Լողորդներ Անի Պողոսյանն ու Արթուր Բարսեղյանը պատանեկան օլիմպիական խաղերի B կարգի ուղեգիր են նվաճել
ՍՊՈՐՏԲուդապեշտում մեկնարկել է լողի աշխարհի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացված է չորս մարզիկով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը:
Անի Պողոսյանը 100 մ ազատ ոճում մրցատարածությունը հաղթահարել է 59.27 ժամանակում և գերազանցել մի քանի օր առաջ Եվրոպական պատանեկան ամառային օլիմպիական փառատոնում իր թիմակից Վարսենիկ Մանուչարյանի սահմանած Հայաստանի պատանիների ռեկորդը:
Անի Պողոսյանն ու Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնում հանդես եկած Արթուր Բարսեղյանը (100 մ ազատ ոճ՝ 52.07, Հայաստանի պատանիների ռեկորդ), նաև 2018 թվականին Բուենոս Այրեսում կայանալիք 3-րդ պատանեկան ամառային օլիմպիական խաղերի B կարգի ուղեգիր են նվաճել:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



