Համբուրգում դանակով սուպերմարկետի այցելուների վրա հարձակված անձը հոգեկան խնդիրներ ունեցող իսլամիստ է եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՏղամարդը, որը Համբուրգում դանակով հարձակվել է սուպերմարկետի այցելուների վրա, հոգեկան խնդիրներ ունեցող արմատական իսլամիստ է եղել։ Այս մասին հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով գերմանական ոստիկանությունը։
ԱՄԷ-ում ծնված 26-ամյա տղամարդը Գերմանիայում չի կարողացել փախստականի կարգավիճակ ստանալ։ Ոստիկանությունն իմացել է, որ նա արմատական է, սակայն նրան վտանգավոր չի համարել։ Տղամարդու արարքի դրդապատճառները դեռ հայտնի չեն, սակայն ոստիկանությունում կարծում են, որ նա միայնակ է գործել եւ ծայրահեղական ցանցին չի հարել։
Նախօրեին դանակով տղամարդը հարձակվել է սուպերմարկետի այցելուների վրա։ Դրա հետեւանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ վեց մարդ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



