ԱՄՆ-ում փրկարարները կտրել են կնոջ դեմքը կծոտող օձի գլուխը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Օհայո նահանգում փրկարարները կնոջը փրկել են օձից, որը փաթաթվել էր նրա պարանոցի շուրջ եւ կծոտում էր քիթը, փոխանցում է BBC-ն։
Շեֆիլդ Լեյք քաղաքում բնակվող կինը զանգահարել է փրկարարներին եւ ասել, որ 1.6 մետր երկարությամբ օձը փաթաթվել է իր պարանոցին ու կծում է քիթը։
Քաղաքի հրշեջ ծառայության ղեկավար Թիմ Քարդն ասել է, որ փրկարարները ստիպված են եղել կնոջն ազատելու համար դանակով կտրել օձի գլուխը։
45-ամյա տուժածին հիվանդանոց են տեղափոխել։ Բժիշկները հայտնել են, որ նրա կյանքին ոչինչ չի սպառնում։ Կնոջ խոսքով՝ ինքը տանը օձեր է պահում, սակայն նախկինում նման բան տեղի չունեցել։ Այժմ նրա տանը 11 օձ է բնակվում։
1
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



