Հայաստանի հավաքականի թեկնածու ֆուտբոլիստը նորամուտը նշեց երկրորդ Բունդեսլիգայում
ՍՊՈՐՏՀայաստանի ազգային հավաքականի թեկնածու ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը նորամուտն է նշել երկրորդ Բունդեսլիգայում: «Ռեգենսբուրգի» նորեկը մասնակցել է Գերմանիայի երկրորդ դիվիզիոնի առաջնության մեկնարկային տուրի հանդիպմանը՝ հյուրընկալվելով «Արմինիային»:
«Ռեգենսբուրգը» պարտվել է 1:2 հաշվով՝ գոլ բաց թողնելով ավելացված առաջին րոպեին: 84-րդ րոպեից «Արմինիան» խաղացել է 10 ֆուտբոլիստներով:
Սարգիս Ադամյանը եղել է «Ռեգենսբուրգի» մեկնարկային կազմում եւ փոխարինվել է 71-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ 24-ամյա հայ հարձակվողն այս ամռանն է Գերմանիայի չորրորդ դիվիզիոնի «Շտայնբախից» տեղափոխվել «Ռեգենսբուրգ»՝ կնքելով երկու տարվա պայմանագիր:
1
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2
Նոր բաժին Idram&IDBank-ում
3
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
4
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



