Ռուսաստանը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել անձանց դեմ, որոնք կապ ունեն ռուսական S7 ինքնաթիռի՝ Ռումինիայի տարածք մուտքն արգելող որոշման հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել այն անձանց դեմ, որոնք կապ ունեն ռուսական S7 ինքնաթիռի՝ Ռումինիայի տարածք մուտքն արգելող որոշման հետ, այս մասին գրում է ռուսական ТАСС գործակալությունը:
Նշենք, որ ինքնաթիռի մեջ գտնվել է նաև Ռուսաստանի Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը։
Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Ռումինիային՝ ռուսաստանյան քաղաքացիական S7 ինքնաթիռն իրենց օդային տարածք թույլ չտալու առնչությամբ:
Ռումինիայի իշխանությունները իրենց որոշումը մեկնաբանել են ուղևորներից մեկի՝ մասնավորապես Ռոգոզինի «քաղաքական պատժամիջոցների ենթարկված անձ» լինելու հետ։
«Մենք հստակ կիմանանք, թե ովքեր են եղել այդ որոշումների ետևում: Եվ մեր պատժամիջոցները կլինեն շատ հասցեական», ֊ ռուսական հեռուստաալիքներից մեկին տված հարցարզրույցում ասել է Ռոգոզինը:
Նախօրեին Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է արել Ռումինիային մանրակրկիտ քննություն անցկացնել դեպքի հետ կապված և ռուսական կողմին համապատասխան բացատրություններ ներկայացնել։



