Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մահ. Սկի՞զբ, թե՞ ավարտ. Ինչ են պատմում կլինիկական մահ ապրածները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մահվան առաջ բոլորն են հավասար: Այն ինչքան սարսափելի է, այնքան էլ՝ հետաքրքիր ու մութ կողմերով լի: Ի՞նչ է մահը, ինչպե՞ս է այն տեղի ունենում: Մի՞թե դա վերջն է, մի՞թե ամեն ինչ ավարտվում է մահով: Այս հարցերը հետաքրքրում, անգամ վախեցնում են ամեն գիտակից մարդու: Բայց մահն ինքնին այդքան սարսափելի չէ մարդու համար, ինչքան նման ավարտի անխուսափելիության ըմբռնումը: Ի՞նչ է տեղի ունենում մահվան ժամանակ, արդյոք կա՞ կյանք մահից հետո: Որտե՞ղ և ինչպե՞ս է շարունակում գոյատևել մարդու հոգին, եթե այն գոյություն ունի: Հոգևորական Տեր Շահենն ասում է` ով մերժում է հոգին, մերժում է նաև Աստծուն: Հոգու անմահությանն ուզում են հավատալ բոլորը: Դրա հավաստիությունը անխուսափելի մահը կդարձնի պակաս սարսափելի: Աշխարհի գրեթե բոլոր կրոնների հիմքում հոգու հավերժության գաղափարն է ընկած: Ու հենց այս տրամաբանությամբ էլ հավատքն օգնում է մարդուն ապրել ու չմտածել վաղվա օրվա ու անխուսափելիի մասին: Անգամ գիտատեխնիկական նվաճումների մեր դարում, երբ մարդն ուսումնասիրել է տիեզերքն ու լուսինը, դեռևս չի կարողանում բացահայտել, թե ինչ է մահը ու ինչ է կատարվում մարդու կամ նրա հոգու հետ մահվանից հետո: Այսօր մենք մասնագետների, մի կարճ պահով այն աշխարհ գնացած ու եկածների, այսինքն` կլինիկական մահ տարածների շնորհիվ կփորձենք հնարավորինս բացահայտել մահվան առեղծվածը: «Մենք հիմա գիտական փորձերի միջոցով, մահվան ընթացքը, երազների հոգեբանությունը ուսումնասիրելով,  հանգել ենք այն մտքին, որ հոգիներ իսկապես գոյություն ունեն: Հոգին մտնում է մամնի մեջ, օգտագործում է մարմնի հնարավորությունները, որպես մեքենա, որպես գործիք, այնուհետև թողնում է, հեռանում» ,- մեզ հետ զրույցում ասում է հոգեբանական գիտությունների թեկնածու, «Մահվան հոգեբանություն» գրքի հեղինակ Ալբերտ Նալչաջյանը: Երկու անգամ կլինիկական մահ տարած Անի Մաջնունյանը, ասում է, որ առաջին անգամ ինքը կլինիկական մահ է տարել, երբ ընդամենը մի քանի օրական էր: Իսկ կյանք նրան վերադարձրել է հոգևորական պապիկը: Չզարմանաք, Անիին մահվան ճիրաններից փրկել է մյուռոնը, պապիկը նրան ուղղակի կնքել է: Երկրորդ կլինիկական մահվան  ժամանակ նա արդեն հասուն մարդ էր: «92 թվին ավտովթարի հետևանք էր, ես ինձ տեսա վերևից, հոգիս դուրս էր եկել, թունել չկար, ինչպես ուրիշների մոտ, նկատեցի, որ ես իմ արյան լճի մեջ պառկած եմ փողոցում» : Ալբերտ Նալչաջյանն ասում է, որ կլինիկական մահվան փուլի առաջին պահից, մինչև կենսաբանական մահը տևում է 4-ից 7 րոպե: Վերակենդանանալուց հետո, մարդն այդ րոպեների ընթացքում զգացած ապրումների մի մասը կարողանում է վերհիշել և պատմել: Անին հիշում է, որ իր հոգին վերևում տնքում էր. «Գուցե ափսոսում էի կամ խղճում էի ինձ»:  Բժիշկ Արթուր Հակոբյանը վիրահատության հետևանքով հայտնվել էր կոմայի մեջ: Կլինիկական մահն` իր ամբողջ զգացական կողմով, նա վերակենդանանալուց հետո շատ լավ էր հիշում: Ամեն ինչ սպասվածից ավելի հետաքրքիր ու անկախատեսելի էր: Իր ապրած կլինիկական մահը ստիպեց բժշկին ուսումնասիրել այս երևույթն ու աշխատություն գրել դրա մասին: Տարածված կարծիք կա, որ հոգին անմարմին, աննյութեղեն էություն է: Կլինիկական մահ տարած մարդկանց մի մասը պատմում է, որ հոգին իրենց մարմնի նման երկարավուն մի բան է: Հետաքրքիրն այն է, որ այդ հոգեկան մարմինը պահպանում է աշխարհն ընկալելու ունակությունն, ունի և՛ տեսողություն, և՛ լսողություն, և՛ մտածում է: Կլինիկական մահ տեսած անձինք պատմում են, որ մի քանի վայրկյանում դու, կամ ավելի ճիշտ` հոգիդ  արագացված կերպով տեսնում է կյանքիդ հետաքրքիր ու հիշարժան բոլոր դրվագները` մեռնելու պահից մինչև` 2-3 տարեկան հասակ, այսինքն` մինչև գիտակցական կյանքի ձևավորման սկիզբ: «Լինում են պահեր, որ ամաչում ես քո արածներից, կարմրում ես, ուզում ես փախչել: Բայց հիշեք` ոչինչ թաքցնել հնարավոր չէ, ամբողջ կյանքիդ դրվագները` և՛ լավը, և՛ վատը ցայտուն ձևով երևում են»,-պատմում է Արթուրը:  Իսկ Անին ավելացնում է, որ ինքն իրեն սկսել է շատ ավելի ուժեղ զգալ, էլ չի վախենում մահից, որովհետև վախենալու ոչինչ չկա: «Ինչ մի լավ բան կա էս մեր նյութի մեջ: Ես կարծում եմ` սա ժամանակավոր է, իսկ հոգին` ոչ»: Հետաքրքիրն այն է, որ տարբեր երկրներում իրականացված հետազոտությունները փաստում են, որ կլինիկական մահ տարած մարդիկ համարյա նույնանման զգացումներ են ունենում: Պակաս հետաքրքիր չէ մահվան ճիրաններից դեպի կյանք վերադարձը, որ քչերին է տրված զգալու: Կլինիկական մահ տարած մարդկանցից շատերի վերադարձի մասին պատմությունները բավականին նման են իրար ու առեղծվածը հենց դրանում է: «Ընդ որում, վերադարձը շատ կարճ է տևում, եթե գնալու ընթացքը մանրամասնորեն պատմում են, վերադարձի մեջ լրացուցիչ պատկերներ քիչ կան: Հանկարծ հայտնվում են իրենց մարմնում, գիտակցությունը վերադառնում է, նաև` բժիշկների աշխատանքի շնորհիվ, և մարդ կենդանանում է: Եթե նա հիվադն էր, ցավեր ուներ, ափսոսանքով է վերադառնում, եթե ոչ` ոչ»,-ասում է մահվան հոգեբանությունն ուսումնասիրած մասնագետը: Կլինիկական մահը հետաքրքիր մի հետևանք էլ է հաճախ ունենում: Մարդկանց մեջ արթնանում են ընդունակություններ, որ մինչ այդ չէին ունեցել: Ասում են չէ՞, մարդն իր կյանքի ընթացքում կարողանում է օգտագործել ուղեղի հնարավորությունների 2-5 %-ը միայն: Հոգևոր աշխարհի դարպասների մոտ հայտնվելուց հետո, գուցև, մարդուն հնարավորություն է տրվում օգտագործել ուղեղի ավելի շատ ունակություններ, քան նախկինում: Անին, օրինակ, դրանից հետո սկսել է բանաստեղծություններ գրել: Մահվան գաղափարի հետ դժվար է հաշտվել: Այդ մտքին մարդիկ փորձում են ընտելանալ իրենց ողջ գիտակցական կյանքի ընթացքում: Մահվան անխուսափելիության սարսափազդու մտքի դեմ պայքարելիս ականավոր որոշ անձինք իրենց պատկերացումներն են ստեղծել անմահության մասին: Գյոթեն, օրինակ, ասում էր` եթե ես մինչև իմ օրերի վախճանը անընդհատ գործում եմ, ապա բնությունը պարտավոր է ինձ տալու գոյության այլ ձև, եթե նախկինն արդեն ընդունակ չէ կրելու իմ հոգին: Մահվան անխուսափելիությունն, անհայտության զգացումը միշտ էլ սարսափեցրել է մարդկանց: Չնայած տարբեր երկրներում բազմաթիվ մարդկանց կողմից արված ուսումասիրություններին, մեկ է` ինչ է լինում մահից հետո հարցի պատասխանը ոչ ոք հստակ չունի: Ամեն ինչ առայժմ ենթադրությունների մակարդակի վրա է: Ու երևի այդպես էլ կմնա, որովհետև, կարծում ենք, որ մահվան առեղծվածի բացահայտումը կյանքը կդարձնի անհետաքրքիր: Ենթադրում ենք, որ մահից այն կողմ, կամ կյանքից այն կողմ տիրող անմահությունն այնքան քաղցր է, որ, իմանալով այդ մասին, մարդիկ կշտապեն լքել մեր ոչ այնքան վատ մոլորակը: Քրիստոնեությունը ճշմարիտ ու մարդասեր կրոն է: Այն ոչ միայն օգնում է մարդուն ճիշտ ապրել այս կյանքում, այլ հավատացնում, որ մահով ոչինչ չի ավարտվում, հակառակը`  նրանով սկսվում է ամեն ինչ: Ուրեմն հավատանք, հավատանք ու փորձենք ապրել այնպես, որ մահվան շեմին ամաչելու կամ վախենալու ոչինչ չունենանք:

Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսինՋրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մեծ թվով գառների Կաթի ոլորտում խախտում ունենք միայն «Աշտարակ կաթ» ընկերությունում՝ աղիքային ցուպիկի ցուցանիշով. Բաբկեն Պիպոյան ԱՄՆ-ում բшխվել են երկու ուղղաթիռ. կան զnhեր Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ. Տաթևիկ Հայրապետյան Երևանում երթևեկության սահմանափակումներ կլինեն․ հայտնի են ժամերն ու փողոցները Մերժելու ենք ցանկացած առաջարկ, որով կընդունվի «Ալիևյան սահմանադրությունը». Կարապետյան Նոյեմբերի 1-ից մեծ փոփոխություն՝ անձնագրերի և ID քարտերի տրամադրման համակարգում Ֆիքսեք, առանց խաղաղության պայմանագիր ստորագրելու Փաշինյանը Ադրբեջանին Սյունիքում ճանապարհ տվեց Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու «Մեծ քսանյակի» արտգործնախարարների հանդիպմանը Կոբախիձե. Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը COP17-ում ներկայացվել է հայ-ֆրանսիական «Հատիկ» ծրագիրը Վիզաների խիստ ստուգումներ և չեղարկումներ․ ԱՄՆ դեսպանատունը կարևոր հայտարարություն է տարածել Օնլայն տաքսիների վարորդներից բողոքները շատ են, միջնորդավճարը շատ է. Նարեկ Կարապետյան