Այգեզարդում մահացած հայտնաբերված 16-ամյա տղան սպորտսմեն էր․ գնացել էր վազելու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրարատի մարզի Այգեզարդ գյուղի «Կարմիր սար» կոչվող տարածքում այսօր՝ հուլիսի 30-ին, մահացած հայտնաբերված 16-ամյա Գեղամ Հովհաննիսյանը սպորտսմեն էր։ Այս մասին ասաց Շահումյանի գյուղապետ Սերժիկ Բաբայանը։
Նա նշեց, որ մահացած երիտասարդն ամեն առավոտ գնում է վազելու այդ տարածքում, թե ինչ հանգամանքներում է մահացել, դեռ հայտնի չէ։ Նախնական տեղեկություններով, նա հոսանքահարվել է քանի որ այդ տարածքում բարձրավոլտ հոսանքի մալուխներ կան։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Այգեզարդում հայտնաբերվել է 16-ամյա տղայի դի։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



