Կոուտինիոյի հեռանալու դեպքում «Լիվերպուլը» կարող է ձեռք բերել Պուլիշիչին
ՍՊՈՐՏԻնչպես հաղորդում է Mirror-ը, Ֆելիպե Կոուտինիոյի հեռանալու դեպքում «Լիվերպուլը» կարող է ձեռք բերել Դորմտունդի «Բրոուսիայի» 18-ամյա կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչին: Ավելի վաղ մամուլը հաղորդել էր, որ «Բարսելոնան» հետաքրքրված է բրազիլացու տրանսֆերով և նույնիսկ անձնական պայմանավորվածության է հասել նրա հետ: Ըստ աղբյուրի տեղեկության, Պուլիշիչի թեկնածության մեջ հետաքրքրված է անձամբ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Նշվում է, որ «կարմիրների» մարզիչը հանդիսանում է 18-ամյա ամերիկացու տաղանդի մեծ երկրպագուն: Կրիստիան Պուլիշիչը հանդես է գալիս «Բորուսիայի» կազմում 2016 թվականից: Թիմի կազմում Պուլիշիչն անցկացրել է 53 խաղ և դարձել է 7 գոլի հեղինակ:
1
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2
Նոր բաժին Idram&IDBank-ում
3
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
4
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



