Վթար Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 30-ին, ժամը 19:49-ին ահազանգ է ստացվել, որ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհի 32-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ 2107» մակնիշի 33 SV 780 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1979 թ. ծնված Մ. Ա.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 50 մ սահել ձորը:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել տեղի ուժերով: Վերջինս հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



