Վթար Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 30-ին, ժամը 22:27-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի ջերմոցների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Jeep Grand Cherokee» մակնիշի 03 GG 013 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1985 թ. ծնված Գ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Գ. Հ.-ին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան մոտեցրել են ավտոքարշակին:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



