Սամվել Աղաջանյանը պատանիների Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալի արժանացավ
ՍՊՈՐՏՍարաևոյում ավարտվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը, որում մինչև 54 կգ քաշային կարգում հանդես եկող Հայաստանի հավաքականի ըմբիշ Սամվել Աղաջանյանը նվաճեց բրոնզե մեդալ: Աղաջանյանը, ով պարտություն էր կրել կիսաեզրափակչում, երրորդ տեղի համար գոտեմարտում 7-0 հաշվով հաղթեց բուլղարացի Ցվետան Սիրաշկիին ու արժանացավ պարգևի:
Մինչև 46 կգ քաշային կարգում Ռոբերտ Կարապետյանը պարտություն կրեց սփոփիչ գոտեմարտում ու չկարողացավ պայքարել մեդալների համար:
Հունահռոմեական ոճի ըմբիշները երեք բրոնզե մեդալ նվաճեցին: Նախօրեին երրորդ տեղ էին զբաղեցրել մինչև 50 կգ քաշային Հայկ Ասատրյանն ու մինչև 69 կգ քաշային Սարգիս Թադևոսյանը: Ազատոճային ըմբիշները նվաճել էին ևս երեք բրոնզե մեդալ:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



