Վահան Բիչախչյանը «Ժիլինա»-ում նորամուտը նշեց գոլով
ՍՊՈՐՏՍլովակիայի երկրորդ լիգայի առաջնության մեկնարկային տուրում «Ժիլինա-2»-ը սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթեց Բրատիսլավայի «Ինտեր»-ին: «Ժիլինա-2»-ի կազմում իր նորամուտը նշեց Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը և դարձավ գոլի հեղինակ: 66-րդ րոպեին դուրս գալով փոխարինման` նա 71-րդ րոպեին բացեց իր գոլերի հաշիվը նոր թիմում:
«Ժիլինա-2»-ը հաջորդ խաղը կանցկանցի օգոստոսի 6-ին` հյուրընկալվելով Տրեբիսովի «Սլավո»-ին:
«Ես շատ ուրախ եմ: Ինձ համար այս գոլը շատ կարևոր է, և ես ուրախ եմ, որ գոլս օգնեց հաջող մեկնարկել մրցաշրջանը: Մենք պետք է շարունակենք քրտնաջան աշխատել և ուրախացնել երկրպագուներին »,- Բիչախչյանի խոսքերն է մեջբերել «Ժիլինա»-ի պաշտոնական կայքը:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



