Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպաններ Էդգար և Գոռ Մալաքյանները, ովքեր հանդես են գալիս «Ստալ»-ի կազմում, ընդգրկվել են Ուկրաինայի առաջնության 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այն կազմել է profootball.ua-ն, և ահա թե ինչ է գրել հայ կիսապաշտպանների խաղի մասին. «Հիանալ խաղի հայ եղբայրների կողմից: Չնայած Դոնեցկի «Շախտյոր»-ից կրած պարտությանը՝ «Ստալ»-ը փայլում էր իր աշխատասիրությամբ և ցանկությամբ: Եղիշե Մելիքյանի թիմը հիանալի էր դուրս գալիս հակագրոհների, որոնց շարժիչը Մալաքյան եղբայրներն էին: Բացի այդ, Գոռը գոլային փոխանցում կատարեց, իսկ Էդգարը լավագույն ֆուտբոլիստն էր թիմի կազմում»,- գրել է պորտալը:
Վերջինս «Ստալ»-ի կազմում ընդգծել է նաև 19-ամյա պաշտպան Արթուր Դանիելյանի խաղը և նշել, որ Արթուրն այդ խաղում նման էր առյուծի:
«Ստալ»-«Շախտյոր» հանդիպումն ավարտվել էր 1:2 հաշվով: