Հեռուստատեսային և ռադիոհեռարձակման հաղորդակները մի քանի ժամով կանջատվեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Երևանի հեռուստաաշտարակի վրա օգոստոսի 7-12-ն իրականացվելու են աշտարակի հիմքի, մետաղական կոնստրուկցիաների և հանգույցների տեխնիկական վիճակի պլանային զննման աշխատանքներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, այդ պատճառով, օգոստոսի 8-11-ը՝ առավոտյան ժամը 06.00-ից մինչև 09.00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի հեռուստակայանում տեղադրված հեռուստատեսային և ռադիոհեռարձակման հաղորդակները կանջատվեն: Հանրապետության մարզերում հեռուստառադիոալիքների հեռարձակումը կիրականացվի բնականոն ռեժիմով:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



