Քննություն է տարվում Արարատի մարզի անչափահաս բնակչի մահվան հանգամանքները պազելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Արարատի մարզի բնակչի՝ 2001 թվականին ծնված տղայի մահվան հանգամանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի! ց:
Նախնական տվյալներով՝ 2017 թվականի հուլիսի 30-ին՝ ժամը 8-ի սահմաններում, Արարատի մարզի անչափահաս բնակիչը՝ ծնված 2001 թվականին, բարձրացել է մարզի Այգեզարդ գյուղում գտնվող «Կարմիր Սար» կոչվող տարածքում առկա բարձր լարման մետաղյա էլեկտրասյան վրա, որի հետևանքով էլեկտրահարվել է, վայր ընկնել և մահացել:
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ անչափահաս տղայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



