Արարատի մարզում 16-ամյա տղայի մահվան հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Արարատի մարզի բնակչի՝ 2001թ. ծնված տղայի մահվան հանգամանքները:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Նախնական տվյալներով՝ 2017թ. հուլիսի 30-ին՝ ժամը 08-ի սահմաններում, Արարատի մարզի անչափահաս բնակիչը՝ ծնված 2001թ., բարձրացել է մարզի Այգեզարդ գյուղում գտնվող «Կարմիր Սար» կոչվող տարածքում առկա բարձր լարման մետաղյա էլեկտրասյան վրա, որի հետևանքով էլեկտրահարվել է , վայր ընկնել և մահացել:
ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ անչափահաս տղայի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



