Փրկարարները ճահճից տրակտոր են դուրս բերել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 31-ին՝ ժամը 16։40-ին, տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի «Սուրբ Հովհաննես» մատուռի տարածքում տրակտորն արգելափակվել է ճահճի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ Նալբանդյան փողոցի մոտակայքով անցնող Գավառագետի հարակից ափամերձ ճահճից արգելափակումից դուրս են բերել «Բելառուս» մակնիշի SL 6663 պետհամարանիշով տրակտորը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



