«Միսս Հայաստան» Գոհար Հարությունյանին դատի են տվել
ԼԱՅՖ«Միսս Հայաստան Ազգային գործակալություն» ՀԿ-ն դատի է տվել «Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր, «Միսս Հայաստան» մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանին՝ իրեն պատկանող «Միսս Հայաստան» ապրանքային նշանը ապօրինի կերպով օգտագործելու համար: Հայցը գտնվում է Արաբկիր եւ Քանաքեռ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր՝ Արթուր Ստեփանյանը։ Օրերս բավարարվել է հայցվորի միջնորդությունը՝ հայցի ապահովում կիրառելու մասին, որով Գոհար Հարությունյանին արգելվել է ցանկացած ձեւով «Միսս Հայաստան» ապրանքային նշանի օգտագործումը, ինչպես նաեւ «Միսս Հայաստան 2017» մրցույթի կազմակերպումը եւ անցկացումը: Իսկ մրցույթի եզրափակիչը պետք է կայանար սեպտեմբերի 15-ին, եւ արդեն բոլոր նախապատրաստական աշխատանքները արվել էին, մոդելներից հայտերը ընդունվել էին։
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



