Մեծ Սարիար գյուղում այրվել է գյուղապետարանի շենքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 1-ին, ժամը 00:29-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի գյուղապետարանում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:58-ին, մարվել՝ 06:24-ին:
Ամբողջությամբ այրվել է գյուղի 1-ին փողոցում գտնվող գյուղապետարանի փայտե շենքը (մոտ 150 քմ)՝ գույքով:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի ՏԻՄ եւ հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետին եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ներկայացուցչին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



