Երջանիկ ամուսնությունը՝ ճարպակալման պատճա ՞ռ. գիտնականներ
ԼԱՅՖԵրջանիկ ամուսնությունն ու ընտանեկան ներդաշնակությունը ոչ միայն երջանիկ ապագայի գրավականն է, այլև ճարպակալման։
Past.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում ամերիկացի գիտնականների հետազոտությունը, ովքեր պարզել են, որ նրանք, ովքեր գոհ են ու բավարարված իրենց ամուսնությունից, համատեղ կյանքի առաջին տարիներին հակում ունեն ավելորդ քաշ ձեռք բերելուն։

Ամերիկացի հոգեբանները այս հանգամանքը բացատրում են այսպես. հաջողակ ամուսնությունների դեպքում ամուսինները սկսում են քիչ հետևել իրենց, քանի որ այլևս անհրաժեշտություն չի լինում գրավել հակառակ սեռի ուշադրությունը, սկսում են ավելի քիչ հաճախել մարզասրահ։ Բացի այդ սիրող կինն ավելի շատ ուտեստներից բաղկացած ընթրիք կպատրաստի իր ամուսնու համար։
Իսկ ահա, ըստ վիճակագրության՝ նրանք, ովքեր դժգոհ են ու դժբախտ իրենց ամուսնությունից, չեն գիրանում այնքան արագ, որքան հաջողակ ամուսնացածները։ Փորձագետների կարծիքով` հարաբերությունների խզումը սթրեսի և նիհարեցման պատճառ է դառնում։

Սակայն, դժվար է միանշանակ եզրակացություն կատարել. ուստի պետք է հետևել առողջությանը ցանկացած ժամանակ։
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



