«Երևանյան ամառ 2017». «Առողջ սերունդ՝ պաշտպանված հայրենիք» բակային փառատոնի «աթլետիկա» մարզաձևում հաղթել է Մալաթիա-Սեբաստիայի թիմը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Երևանյան ամառ 2017». եռամսյա միջոցառումների ծրագրով «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային ավանդական փառատոնում աթլետիկան վերջին մարզաձևն էր: Աթլետիկայի մրցաշարում հաղթել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիմը: Երկրորդ տեղն զբաղեցրել է Նուբարաշեն վարչական շրջանի թիմը և լավագույն եռյակը եզրափակել են նորնորքեցի պատանի աթլետները:
Թիմերը պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով: Բոլոր մարզաձևերի հաղթողներին ավելի ուշ կհանձնվեն նաև գավաթներ, իսկ փառատոնում ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանի թիմը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



