Վրաստանը կարող Է պահանջել Սահակաշվիլիի արտահանձնումը ԱՄՆ-ից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրացական կողմը կարող Է պահանջել հանրապետության նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի արտահանձնումը ԱՄՆ-ից, ինչի մասին հայտարարել Է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:
Սահակաշվիլին, որին անցած շաբաթ զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից, գտնվում Է ԱՄՆ-ում: Օդեսայի մարզի նախկին ղեկավարը հայտարարել Է, թե մտադիր Է Ուկրաինա վերադառնալ առաջին իսկ հնարավորության դեպքում:
«Եթե դա լինի Ուկրաինան, ուր նա խոստանում Է վերադառնալ, ապա մենք այդ ուղղոթյամբ սպառել ենք ընթացակարգերը: Ուստի, եթե Ուկրաինան քաղաքական կամք դրսեւորի, ապա այդ երկիրը կարող Է որոշում ընդունել Սահակաշվիլիին հանձնելու վերաբերյալ: Ինչ վերաբերում Է այլ պետությունների, օրինակ, ԱՄՆ-ին, եթե նախկին նախագահը մնա այնտեղ, ապա մեզ հարկավոր կլինի այդ երկրի հետ վարել իրավական կոնսուլտացիաներ, այդ թվում՝ բանակցություններ եւ արտահանձնման հետ կապված համաձայնագիր»,- ասել Է Ծուլուկիանին, որկ խոսքը փոխանցել Է Վրաստանի Առաջին ալիքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



