Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ռումինիայում կանցկացվի Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման հնգօրյա համախմբում-ճամբարը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ս. Աստվածամոր Վերափոխման տոնի առթիվ Ռումինիայում օգոստոսի 9-14-ին կազմակերպվելու է Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) հնգօրյա համախմբում-ճամբար ՝ 16-րդ դարասկզբին Սուչավա քաղաքում հայերի կողմից հիմնված Ս. Հաճկատար վանքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռումինիայի Հայոց թեմի մամլո դիվանից, ճամբարին մասնակցելու են 33 երկրների Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թեմերի հայ երիտասարդներ՝ առաջնորդների և հոգևոր հայրերի ուղեկցությամբ: Ինչպես տեղեկացրին Ռումինիայի Հայոց թեմի մամլո դիվանից,  2017թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն Հոգևոր խորհրդի որոշմամբ 2018թ. հռչակվել է երիտասարդության տարի: 2017թ. փետրվարի 9-10-ին, Վիեննայի առաջնորդանիստ Ս.Հռիփսիմե եկեղեցում տեղի ունեցած ՀԵՀԵՄ Եվրոպայի առաջնորդաց և Հոգևոր հովիվների հանդիպման ժամանակ ՀԵՀԵՄ Եվրոպայի հոգևոր առաջնորդ ընտրված Ռումինահայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Տաթև եպս. Հակոբյանի նախաձեռնությամբ ու առաջարկությամբ, իբրև երիտասարդության տարվա նախապատրաստական կարևորագույն քայլ, որոշվեց այս տարվա օգոստոսի 9-14-ին Ռումինիայում կազմակերպել Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման(ՀԵՀԵՄ) հնգօրյա համախմբում-ճամբար:

ՀԵՀԵՄ ճամբարին մասնակցելու են Եվրոպայի, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի, Հարավային Ռուսաստանի, Վրաստանի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի 33 երկրների Հայոց Թեմերի 18-30 տարեկան շուրջ 150 երիտասարդներ, ինչպես նաև թեմակալ առաջնորդներ և հոգևոր հայրեր: Հնգօրյա հավաքի ընթացքում տարբեր երկրներից ժամանած հայ երիտասարդությունը, ռումինահայ երիտասարդների հետ միասնաբար, ուխտավորաբար այցելելու են Սուչավայի հայկական և ռումինական նշանավոր վանքերն ու եկեղեցիները, ծանոթանալու են Ռումինահայոց Թեմի կրոնական ու մշակութային պատմությանն ու թողած հսկայածավալ ժառանգությանը:

Այս կարևոր նախաձեռնության և ծրագրի նշանաբանն է՝ Եկեղեցի և ընտանիք կապը, փոխհարաբերությունը և արդի մարտահրավերները հատկապես երիտասարդ սերնդի կյանքից ներս: Ծրագրի հիմնական նպատակն է՝ Ա. Հայ երիտասարդությանը դաստիարակել կրոնական ու ավետարանական ոգով, քրիստոնեական ու բարոյական արժեքներով, բարձրացնել քրիստոնեական ընտանիքի և բարձրագույն արժեքների հանդեպ գիտակցության մակարդակը, ծանոթացնել քրիստոնեական եկեղեցու ավանդություններին ու խորհուրդներին, ներկայիս գերզարգացող ու գերժամանակակից աշխարհի մարտահրավերներին զուգահեռ օգնել երիտասարդությանը ճիշտ կողմնորոշվելու և ճշմարիտ հիմքերի վրա կառուցելու Աստված-մարդ, մարդ-մարդ, մարդ-տիեզերք հարաբերությունները: Բ. Առիթ և հնարավորություն ընձեռել հայ երիտասարդությանը այցելելու Եվրոպայի և աշխարհի հնագույն հայ գաղթավայրերից մեկը, ուր շուրջ 1000 տարի առաջ հաստատվել են հայ ժողովրդի զավակները, նախադեպ ստեղծել առավել լայն համագործակցության համար՝ միմյանց ճանաչելու ևավելի եկեղեցասեր սերունդ դաստիարակելու համար: Գ. Եռօրյա հավաքի ընթացքում հնարավորություն տալ տարբեր երկրներից ժամանած հայ երիտասարդությանը, ռումինահայ երիտասարդների հետ միասնաբար, ուխտավորաբար այցելելու Սուչավայի, Բոտոշանի և տարածաշրջանի հայկական և ռումինական նշանավոր վանքերն ու եկեղեցիները, ծանոթանալու են ռումինահայ գաղութի պատմությանն ու թողած հսկայածավալ ժառանգությանը, ռումին մշակույթին ու ճարտարապետական առանձնահատկություններին: Տեղի են ունենալու քարոզներ, բանախոսություններ, դասախոսություններ ու քննարկումներ մի շարք թեմաներով՝ «Ահաւասիկ Գառն Աստուծոյ», «Ուր երկու կամ երեք հոգի հավաքված են Իմ անունով, Ես այնտեղ, նրանց մեջ եմ», «Բազումք են կոչեցեալք, սակաւք են ընտրեալք», «Ուխտագնացությունը հայ հավատացյալի կյանքի մեջ», «21-րդ դարի հայ եկեղեցասեր երիտասարդության մարտահրավերները»,«Սուրբ Պատարագը Ծիսական Աստուածաբանության համատեքստում», «Ընտանիքի դերը Ս. Պատարագի մասնակցության մեջ», «Հայերը Ռումինիայի մեջ» և այլն: Հնգօրյա հավաքն իրականացվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ, Ռումինիայի Հայոց Թեմի նախաձեռնությամբ, ՀԵՀԵՄ պատասխանատու գերշ․ Տ․ Հովնան արք․ Տերտերյանի աջակցությամբ ու նախագահությամբ, Ռումին պետության բարերարությամբ ու հովանավորությամբ, Հայ Բարեգործական Ընդհանուր Միության և Ռումինիայի Հայոց Թեմի:

 

Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՎիճաբանություն Երևանում. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը Տիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԱդրբեջանի միջոցով գաղտնի գործարքներ․ Թրամփի փեսան հայտնվել է աղմկոտ հետաքննության կենտրոնում Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց