Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աշխարհում ընդամենը 6 մարդ է կարողանում «խոսել» այս լեզվով․ տեսեք, թե ինչպես են նրանք սուլելով զրուցում միմյանց հետ

ՎԻԴԵՈ

Հունաստանի հարավարևմտյան հատվածում՝ Էվիա կղզու մի անկյունում է գտնվում Անտիա գյուղը։ Այն այնքան հեռու և մեկուսացած է ամեն ինչից, որ անգամ Google Maps-ի քարտեզների վրա անհնար է գտնել։ Գյուղի շրջակայքում 40կմ շառավղով չկա ո՛չ հյուրանոց, ո՛չ էլ ռեստորան։

Եթե մի օր որոշեք գնալ այնտեղ, ապա հաստատ ձեր ականջին սուլոցի տարօրինակ ձայներ կհասնեն։ Որքան էլ անհավատալի է, բայց այս գյուղում մարդիկ հազարավոր տարիներ շարունակ խոսում են մի լեզվով, որը, բացի տեղացիներից, ոչ ոք չի հասկանում։ Կարծես՝ նրանք թռչունների լեզվով հաղորդակցվեն միմյանց հետ։

«Սֆիրիա» անունը կրող այս լեզուն համարվում է աշխարհի ամենահազվադեպ հանդիպող ու միաժամանակ ամենավտանգված լեզուն։ Վերջին երկու հազարամյակներում հիմնականում հովիվներն ու ֆերմերներն էին խոսում սֆիրիա լեզվով, ովքեր այն փոխանցել են իրենց հաջորդող սերունդներին։

Ցավոք, վերջին տասնամյակներում Անտիա գյուղի բնակչությունը 250-ից նվազել ու դարձել է 37։ Սֆիրիայով խոսողներից շատերը ծեր են և ատամներ այլևս չունեն, ինչի պատճառով էլ չեն կարողանում սուլոցներ արձակել։ Այսօր ողջ Երկիր մոլորակի վրա ընդամենը 6 մարդ կա, որ տիրապետում է սֆիրիային։

«Երբ դեռ փոքր էինք, սարերից փորձում էինք կանչել մեր ընտանիքի անդամներին։ Նրանք չէին կարողանում լսել մեր ձայնը, բայց կարողանում էին լսել մեր սուլոցները»,- բացատրում է սֆիրիային տիրապետող գյուղացիներից մեկը։

Անտիա գյուղի 70-ամյա բնակիչ Զոգրաֆիո Կալոգիրոուն ասում է, որ մի ժամանակ եղել է գյուղի ամենալավ սուլողը։ «Երբ դեռ փոքր աղջնակ էի, մտնում էի անկողին, գլուխս մտցնում ծածկոցի տակ և պարապում։ Ժամանակին կարողանում էի սարից սար սուլել, իսկ հիմա կորցրել եմ ատամներս։ Այն ժամանակ ես հպարտ էի ինձնով, իսկ հիմա ամաչում եմ․ միայն կարողանում եմ ուտել»։

Ջուրն ու էլեկտրականությունը գյուղ են հասել միայն 30 տարի առաջ, սակայն մինչ այսօր բջջային կապ չկա այնտեղ։ 50-ամյա Յիանիս Ցիպասը՝ գյուղի ամենաերիտասարդ մարդը, ով տիրապետում է սֆիրիային, պատմում է, որ մինչև 1997 թվական գյուղում մի հեռախոս կար։ Երբ նրանց բարեկամներն Աթենք էին գնում, հասնելուն պես զանգում էին այդ հեռախոսին և տեղեկացնում, որ ամեն ինչ լավ է։ Ապա նա սուլելով բոլորին տեղեկացնում էր հեռախոսով ստացած լուրը։

«Գիշեր էր, երբ մի հովիվ իր ոչխարների հետ դեռ սարերում էր, և հանկարծ սկսեց առատ ձյուն գալ։ Նա գիտեր, որ գյուղում մի գեղեցիկ աղջիկ կա, ով հաստատ կգա և կփրկի իրեն սառնամանիքից։ Հովիվը մի քարանձավ էր գտել, ներսում կրակ վառել և սուլել, որպեսզի կանչի այդ աղջկան։ Այնպես ստացվեց, որ այդ գեղեցիկ աղջիկը լսեց սուլոցներն ու գնաց նրա մոտ։ Հենց այդպես էլ ծնողներս հանդիպեցին միմյանց և սիրահարվեցին»,- պատմում է Յիանիսը:

Աշխարհում մի քանի նման լեզուներ էլ կան, որոնց տիրապետողները սուլելով են հաղորդակցվում մյուսների հետ, սակայն սֆիրիան ամենահինն է։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ սֆիրիան ողջ Եվրոպայում ամենաքիչ խոսվող լեզուն է, բնականաբար, նաև ամենավտանգվածը։

70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»