«Փյունիկ»-ը պայմանագրեր է կնքել Մոսկվայի «Սպարտակ»-ի և «Բանանց»-ի նախկին ֆուտբոլիստների հետ
ՍՊՈՐՏԵրևանի «Փյունիկ»-ը պայմանագրեր է ստորագրել կիսապաշտպաններ Մաքսիմ Երմակովի և Հովհաննես Իլանգյոզյանի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը: 22-ամյա Երմակովը, որը «Կրասնոդար ՖԱ»-ի սան է, «Փյունիկ»-ին է միացել ազատ խաղացողի կարգավիճակով: Ֆուտբոլիստը հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակ»-ի երկրորդ թիմում, նրա վերջին ակումբը եղել է լիտվական «Ստումբրաս»-ը: Իսկ 20-ամյա Իլանգյոզյանը «Փյունիկ» է տեղափոխվել «Բանանց» ակումբից: Երկու ֆուտբոլիստներն էլ արդեն միացել են թիմին և նախապատրաստվում են մեկնարկող առաջնությանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



