Երևան, 20.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Նվագախմբի երեխաները» կինոնկարը կզարդարի հայկական եթերը

ՖՈՏՈ

Օրերս ավարտվեցին «Նվագախմբի երեխաները» հայկական առաջին բազմասերիանոց մանկապատանեկան ֆիլմի նկարահանման աշխատանքները: Նախագծի կարևորագույն առանձնահատկությունն այն է, որ այն փոխառնված չէ այս կամ այն արտասահմանյան ծրագրից: Ֆիլմի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցեց նախագծի գաղափարի հեղինակ, սցենարիստ և կրեատիվ պրոդյուսեր Ջեյմս Նազարյանի հետ:

«Բազմասերիանոց ֆիլմի դերակատարների մեծ մասը երեխաներ են, սակայն ծրագիրը նախատեսված է ընտանեկան դիտման համար, քանի որ ֆիլմի սյուժետային զարգացումները, հումորը կարող են դուր գալ, գրավել նաև հասուն լսարանին: Ֆիլմը բարություն, ընկերասիրություն և այլ մարդկային բարձր որակներ է սերմանում երեխաների մեջ»,-նշեց պրոդյուսերը:

Նախագիծն ունի ուսուցողական, ճանաչողական առաքելություն և հեռուստադիտողին հնարավորություն կտա ծանոթանալ ինչպես հայկական, այնպես էլ համաշխարհային երաժշտության նմուշներին:

«Հավաքված 400 ստեղծագործությունից նախագծի համար ընտրվել են երեսուն լավագույն երգեր, որոնք առաջին անգամ կհնչեն հենց այս ֆիլմում»,- շեշտեց Նազարյանը:

Նա հավելեց, որ ծրագրի գաղափարը տարիներ առաջ է ծագել, երբ ինքը աշխատել է այլ նախագծի վրա: «Ինչպես ասում են՝ մտքից միտք ծնվեց. ուսումնասիրելով հեռուստատեսային դաշտը` հասկացանք, որ եթերում նման ֆիլմի բաց կա, և մեծ պատասխանատվությամբ որոշեցինք լրացնել այդ բացը»,-ասաց նա:

Ֆիլմի բեմադրող ռեժիսորը Գրիգոր Վահրամյանն է, գլխավոր պրոդյուսերը՝ Գրիգոր Նազարյանը, գործադիր պրոդյուսերը` Ալեքսանդր Մհերյանը, երաժշտական պրոդյուսերը՝ Գրիգոր Կյոկչյանը: Սցենարի հեղինակներն են Ջեյմս Նազարյանը, Խորեն Թևանյանը, Երվանդ Ասլանյանը, Գուրգեն Մնացականյանը:

Ֆիլմում ներգրավվել են քասթինգի վերջին երկու փուլն անցած հիսուն երեխա, որոնցից 15-ը զբաղված են հիմնական դերերում: Նրանք են Դալիթան, Մերի Քոչարյանը, Անահիտ Ադամյանը, որը «Մանկական նոր ալիք-2017»-ի հաղթողն է, Ժան Աբրահամյանը, Սերժ Առաքելյանը, Միքայել Բաղդասարյանը և այլք: Գլխավոր դերակատարները ֆիլմի նկարահանումներից երկու ամիս առաջ մասնակցել են վոկալի, պարի, դերասանական վարպետության դասերի:

Մյուզիքլում գործողությունները զարգանում են երևակայական երաժշտական դպրոցում, որտեղ ուսումնառության ընթացքում հերոսները հայտնվում են տարատեսակ զվարճալի ու խնդրահարույց իրավիճակներում, որոնցից դուրս գալու համար պետք է միասնական և հնարամիտ լինել, կամքի ուժ դրսևորել։

Նախագիծը ներկայացնում են «ArmStar»-ը, «Ucom» ընկերությունը և Արմենիա Պրեմիումը: Այն շուտով եթերում կլինի:

Անժելա Համբարձումյան

 

Հ1-ի եթերում 670 հազար դրամից 5.2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողը սուտ է տարածում. պահանջում եմ բանավեճ. Դավիթ ՂազինյանԹրամփը ճնշում է գործադրել Պուտինի վրա․ Axios 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Կենսաթոշակառուների հետվճարների վերաբերյալ կարևոր պարզաբանում՝ նախարարությունից Դավիթ Բեկի փողոցում բшխվել են «SHACMAN»-ը և «Mitsubishi»-ին. մի քանի րոպե անց կրկին բшխվել են մեկ այլ բեռնատարն ու մարդատարը 15 երկրի ԱԳ նախարարները ողջունել են Իսրայելի դեմ պատժամիջnցները Տարբեր կարծիք ունենալը դեռ չի նշանակում թշնամի լինել․ Մհեր ԱվետիսյանՍամվել Կարապետյանը խորը կապ և պատասխանատվության զգացում ունի իր ժողովրդի հանդեպ, և նրա գործողությունները բխում են այդ ներքին համոզմունքից, ոչ թե արտաքին պարտավորությունից․ Դավիթ ՂազինյանԵրևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի առաջիկա առաջնահերթություններըՏարածաշրջանային բախումների եզրին. Արշակ Կարապետյանը՝ անվտանգության մեխանիզմների, 102-րդ ռազմաբազայի և արժանապատիվ պայքարի մասին․ «Փաստ»Փաշինյանին հարցեր տալը՝ այլևս ոչ թե անիմաստ, այլև կոլեգիալ համերաշխությանը հակասո՞ղ․ Մենուա ՍողոմոնյանՎրաստանի փորձը կարող է լավ հիմնավորում դառնալ Հայաստանում կենսաթոշակառուների գույքահարկի արտոնության պահանջի համար․ ԿամենդատյանԱշտարակ-Ուջան ավտոճանապարհին վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կա վիրավnր Սամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ Միրզոյան«Ծննդյան վայր՝ Ադրբեջան». ինչու է այսպես նշվում արցախցիների նոր անձնագրերում Կյանքից հեռացել է Մարինե ՄարինոսյանըՊՆ-ն արձագանքել է բանակում մահերի թվի վերաբերյալ քննադատությանը ՊՆ-ն փորձում է հասարակական դիսկուրսից դուրս մղել ոչ մարտական պայմաններում բանակում զոհերի խնդիրը․ Մարիաննա ՂահրամանյանԶելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային Արևմոտքից 115 միլիարդ դոլար է անհրաժեշտ Պակիստանում ավտոբուսի և ավտոցիստեռնի բախմшն հետևանքով 10 մարդ է մահшցել Երևանում՝ խմորեղենի արտադրամասում հրդեհ է բռնկվել Կենսաչափական փաստաթղթում «ծննդյան վայրը» նշման դաշտը կարգավորվում է ISO 3166 ստանդարտով․ ՆԳՆ պարզաբանում էԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներՇենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ ԹբիլիսիԹրամփը հասկանում է Ղրիմի կամրջի վրա հարձակումներից Պուտինի զայրույթըAxios․ Իսրայելը կարող է միանալ Իրանի դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբՊուտինն ավարտել է իր երկօրյա այցը ՉինաստանԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված կազմակերպությունների և անձանց նկատմամբ Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP 44-օրյա պատերազմի զոհերի նույնականացման վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել ԶՈՒ-ում մեկնարկել է ատեստավորման նոր փուլ․ արդյունքները վճռորոշ կլինեն Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ The Touchline-ը ներկայացրել է տասնյակը Մեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԼսում ենք` պետք է պատրաստվել 2030 թվականին. Պուտին