Արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալներն աճել են 12.4 տոկոսով
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալներն ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին կազմել է 760 մլրդ 360.2 մլն դրամ:
Ինչպես հաղորդում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալներն աճել են 12.4 տոկոսով:
Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում աճը կազմել է 8.9 տոկոս, մշակող արդյունաբերությունում` 17.5 տոկոս: Մասնավորապես, սննդամթերքի արտադրությունում աճը կազմել է 8.5 տոկոս, խմիչքների արտադրությունում՝ 23.5 տոկոս, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունում` 24.6 տոկոս, դեղագործական արտադրանքի մասով` 20.4 տոկոս:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



