Ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել են իրենց քաղաքացուն, որը փորձել է հանձնվել հայկական կողմին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի Տերտերի շրջանի Ագքենդ գյուղի բնակիչ Շահլար Բայրամ օղլու Աբդուլաեւը 33 հազար մանաթի չափով անարդար տուգանքի ենթարկվելու պատճառով փորձել է հատել սահմանն ու հանձնվել հայկական կողմին, սակայն տեղի զինվորականների կողմից ձերբակալվել է եւ փոխանցվել Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության տեղի ստորաբաժանմանը: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նշվում է, որ Աբդուլաեւը հոգնել է տուգանքից հարցով պետական այս ու այն մարմիններին դիմելուց եւ որոշել է հատել սահմանը, սակայն նրան ձերբակալել են ադրբեջանցի սահմանապահները:
Նրա համագյուղացիներին եւ հարազատներին անհայտ է, թե այս պահին որտեղ է գտնվում Շահլար Աբդուլաեւը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



