Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչպե՞ս է Աբու Դաբիի մեծահարուստներից մեկի հայազգի կինը գերեվարությունից փրկել ռեժիսոր Արիկ Մանուկյանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսական ԶԼՄ-ները վերջերս հայտնել էին մոսկվաբնակ հայ ռեժիսոր Արիկ Մանուկյանի ձերբակալության մասին: Արիկ Մանուկյանն Աբու Դաբիում անօդաչու թռչող սարքով նկարահանում էր հարսանեկան արարողություն, ինչն առանց թույլատվության արգելված է: Ռեժիսորին, նրա եղբորն ու փեսացուի ազգականին ձերբակալել, 6 օր պահել են բանտախցում՝ առգրավելով անձնագրերն ու հեռախոսները: Հիմա նրանք խցում չեն, բայց գտնվում են ոստիկանության հսկողության ներքո: Նրանց մեծ աջակցություն է ցուցաբերել Արաբական Միացյալ Էմիրությունների մեծահարուստներից մեկի հայուհի կինը՝ Սեդան:

Վերջինս Past.am-ին դեպքի հետ կապված մանրամասներ է ներկայացրել: Նրա խոսքով՝ միջադեպի մասին իրեն պատմել է երգիչ Վարդան Ուրումյանը՝ խնդրելով օգնել: Կինը չի մերժել և ամեն ինչ պատմել է ամուսնուն: Ամուսինն ասել է՝ խնդիր չկա, նկարահանումներն արգելող օրենքը նոր է, անգամ ԱՄԷ-ի շատ բնակիչներ տեղյակ չեն դրա մասին: «Տղաները չորս օրը է՝ կալանավայրում էին, երբ ամուսինս իմացավ և իսկույն ասաց, որ կարող է գնալ, անձնագիրը դնել և նրանց ազատել: Գործին խառնվեց ԱՄԷ-ում ՌԴ դեսպանությունը: Ես Արիկի ծնողներին խոստացա հետևողական լինել: Այցելեցի դեսպանատուն, այնտեղ ինձ ասացին՝ ի՞նչ գործ ունես, ձերբակալվածները Ռուսաստանի քաղաքացիներ են: Ես նշեցի, որ նրանք քրոջս որդիներն են և ազգությամբ հայ: Ինձանից այդ ամենը հավաստող փաստաթղթեր ուզեցին:

Հետո ամուսնուս ընկերը, որը փաստաբան է, խորհուրդ տվեց լիազորագիր հանենք, որպեսզի կարողանանք զբաղվել այդ գործով: Այդ ամենն արեցինք և սկսեցինք համագործակցել Ռուսաստանի հյուպատոսի հետ: Վերջինս մեզ ասաց, որ բերենք տղաների անձնագրերը, որպեսզի լուծվի ազատության հարցը: Նրանց բաց թողեցին, բայց պետք է ուսումնասիրվեն նկարահանումները և որոշվի՝ ի՞նչ պատիժ է սահմանվում, գուցե տուգանեն:

Էմիրատներն օրենքի երկիր է, ով ուզում ես եղիր: Գործն ուղարկվեց վերաքննության, քանի որ Արիկ Մանուկյանը նկարահանել էր սպիտակ եկեղեցին, եկեղեցու կողքն էլ ռազմաբազա կա: Քանի որ նրանք ՌԴ քաղաքացիներ են, տեղի իրավապահները մտածեցին, թե Ռուսաստանի համար գաղտնի նկարահանումներ են արվում: Բայց մեզ հիմա չեն ասում՝ գործն ի՞նչ փուլում է, ի՞նչն են վերանայում: Անգամ Արիկն ու իր եղբայր Մուշեղը վերջերս գնացին, նրանց էլ բան չասացին: Դարձել է «հայոց հարցը»: Տղաները շատ տուժեցին, Արիկի գործերը կանգնեցին, դե գիտեք՝ նա ռեժիսոր է: Նրանք հիմա Դուբայում են, բայց նրանց աչքին չի երևում ո՛չ շքեղ հյուրանոցը, ո՛չ ծովը: Գործը շատ ձգձգվեց: Ամուսինս էլ նամակ է հանձնել շեյխի դիվանին, որ օգնեն: Ամուսինս շատ պատրաստակամ է»,-պատմեց Սեդան:

Մեր զրուցակիցը հավելեց, որ շատ է մտերմացել Արիկ Մանուկյանի հետ, անգամ ծնողներին մամա-պապա է ասում: Վերջում նա հույս հայտնեց, որ ամեն ինչ բարեհաջող կավարտվի:

Լևոն Փանոսյան

Հայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ Ընտանիքը թաքցնում է, հասարակությունը՝ դատում. ինչու է լռությունը վտանգավոր Մոսկվայի ուղղությամբ արձակվել են ամենամեծ թվով ԱԹՍ-ները վերջին երկու տարվա ընթացքում Էրդողանը կոչ է արել Պաղեստինի Ինքնավարության Միասնական Տարածքին ավելի մեծ ջանքեր գործադրել Պաղեստինում կարգավորման հասնելու համար Նոյեմբերի 2-ը եկամուտների հայտարարագրման վերջնաժամկետն է. ՊԵԿ 68-ամյա սկեսուրը փրկել է կոմայի մեջ ընկած հարսին