Քեյսի Աֆլեքը պաշտոնապես ամուսնալուծվում է
ԼԱՅՖԴերասան Քեյսի Աֆլեքն ու իր կինը՝ Սամեր Ֆենիքսն ամուսնալուծվում են։ Զույգն ամուսնացած էր վեց տարի։
Tochka-ն գրում է, որ մինչև ամուսնանալը նրանք մոտավորապես 4 տարի հանդիպում էին։ Ըստ Քեյսիի պաշտոնական ներկայացուցչի խոսքերի՝ Սամերն է նախաձեռնել ամուսնալուծությունը։
«Նրանք որոշել են լավ ընկերներ մնալ»,- ավելացրել է Աֆլեքի ներկայացուցիչը։
Նշենք նաև, որ զույգը երկու երեխա ունի՝ 13-ամյա Ինդիանան ու 9-ամյա Ատիկուսը։ Սամերը դատարան է դիմել, որպեսզի երեխաների հանդեպ համատեղ խնամակալություն հաստատվի։
Հիշեցնենք, որ «Օսկար 2017»-ին Աֆլեքը ներկայացել էր իր նոր ընտրյալի՝ Ֆլորիանա Լիմայի հետ։


1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



