Ադրբեջանցի կինը Թուրքիայի հանգստավայրերից մեկում ողջակիզել է ամուսնուն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանցի կինը Թուրքիայի Ալանյայի շրջանում գտնվող զբոսաշրջային համալիրներից մեկում օգոստոսի 1-ին ողջակիզել իր ամուսնուն:
Այս մասին hայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Կինը նախապես շշով հարվածել է ամուսնուն, ինչի արդյունքում վերջինս վիրավորվել է, ապա գազազած կինը հրկիզել է հյուրանոցի սենյակը:
Դեպքի վայր են ժամանել տեղի հրշեջ ծառայության և շտապօգնության մի քանի հաշվարկներ:
Կրակը մարել են, բայց տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել:
Նշվում է, որ կինն այդ քայլին դիմել է հերթական վիճաբանությունից հետո:
Ադրբեջանցի կինը ձերբակալվել է, ընթանում է հետաքննություն:
Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ` ամուսինը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է:
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
3
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



