Բաթումի նավահանգիստ Է մտել ամերիկյան «Փորթեր» Էսկադրային ականակիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲարեկամական այցով Բաթումի նավահանգիստ Է մտել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Փորթեր» Էսկադրային ականակիրը: Այդ մասին,հոկտեմբերի 20-ին հաղորդել են վրացական ԶԼՄ-ները:
Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Արչիլ Խաբաձեն լրագրողներին հայտարարել Է, որ նավի ժամանումը Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմավարական գործընկերության հաստատումն Է: Նա նշել Է, որ ամերիկացի զինվորականները համատեղ վարժանքներ կանցկացնեն Վրաստանի առափնյա պահպանության աշխատակիցների հետ:
Ինչպես ճշտել Է ամերիկյան ռազմանավի հրամանատար Բլեր Գայը, «սա չորրորդ այցն Է Սեւ ծովի ջրատարածք», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
Խանութի զուգարանում հայտնաբերվել է 14-ամյա դպրոցական աղջկա դի
4
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
5
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ



