Յուրա Մովսիսյանը Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ը համալրելու հավակնորդներից մեկն է
ՍՊՈՐՏՄոսկվայի «Լոկոմոտիվ»-ի հետաքրքրությունների «շորթ-լիստում» 6 ֆուտբոլիստ կա, որոնց թվում է նաև «Ռեալ Սոլթ Լեյքի» հայազգի հարձակվող Յուրա Մովսիսյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդում է Նորությունների դաշնային գործակալությունը:
Բացի Մովսիսյանից, մայրաքաղաքային ակումբի հետաքրքրությունների շրջանակում են նաև բելգիական «Ստանդարտ»-ի հարձակվողներ Օրլանդու Սան և Իցհակ Բելֆոդիլը, թուրքական «Կայսերիսպոր»-ի հարձակվող Վելիտոնը, դանիական «Բրոնդբյու»-ի ֆուտբոլիստ Տեեմու Պուկկին, ինչպես նաև Վլադիմիր Իլյինը Եկատերինբուրգի «Ուրալ»-ից:
Ավելի վաղ հաղորդվում էր Մովսիսյանի՝ Պրահայի «Սլավիա» հավանական տեղափոխության մասին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



