«Բարսելոնա»-ի ներկայացուցիչը հաստատել է Նեյմարի հեռանալը
ՍՊՈՐՏԿատալոնական «Բարսելոնա»-ի ներկայացուցիչը հաստատել է տեղեկատվությունն այն մասին, որ հարձակվող Նեյմարը լքում է ակումբը: «Արմենպրես»-ի
«Խաղացողը, ինչպես և սպասվում էր, ժամանել է մարզմանը: Նա հրաժեշտ է տվել գործընկերներին և հայտարարել հեռանալու մասին: Հաշվի առնելով իրավիճակը՝ մարզիչը թույլ է տվել նրան չմարզվել»,- նշել է «Բարսելոնա»-ի ներկայացուցիչը:
Համաձայն ԶԼՄ-ների, ֆրանսիական ՊՍԺ-ն Նեյմարի համար կվճարի 222 մլն եվրո: Ընդգծվում է, որ փարիզյան ակումբը Նեյմարի ձեռք բերման պարագայում ստիպված կլինի մինչև հունվարի 31-ը վճարել 110 մլն եվրո տրանսֆեր, որպեսզի կարգավորի ֆինանսական fair play-ը:
Նեյմարը հանդես է գալիս «Բարսելոնա»-ում 2013 թվականից: Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 45 խաղ, խփել 20 գոլ: