Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զինվորականներ են զոհվել ավտոշարասյան վրա գրոհի հետեւանքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսատլանտյան դաշինքը կորուստներ Է կրել Աֆղանստանի Ղանդահար հարավային նահանգում իր ավտոշարասյան վրա կատարված հարձակման հետեւանքով: Այդ մասին հաղորդվում Է Twitter-ում Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռորոշ աջակցություն» առաքելության Էջում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վճռորոշ աջակցությունը» հաստատում Է, որ ՆԱՏՕ-ի ավտոշարասյունը կեսօրին գրոհի Է ենթարկվել Ղանդահարում: Հարձակման հետեւանքով կան կորուստներ»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նշվում Է, որ աշխատանք Է տարվում լրացուցիչ տվյալներ հավաքելու ուղղությամբ:
Ավելի վաղ «Սինհուա» գործակալությունը տեղեկացրել Է պայթյունի մասին, որն օգոստոսի 2-ին որոտացել Է Ղանդահարի նահանգի օդանավակայանից ոչ հեռու: Միջադեպը տեղի Է ունեցել օտարերկրյա ռազմական ավտոշարասյան անցնելու ժամանակ: Հետաքննության նախնական վարկածի համաձայն, ավտոմեքենայի ղեկին գտնվող մահապարտը գործի Է դրել պայթուցիկ սարք:
ՆԱՏՕ-ի «Վճռորոշ աջակցություն» առաքելությունն Աֆղանստանում գործում Է 2015 թվականի հունվարի 1-ից: Նրա գլխավոր խնդիրն անվտանգության ազգային ծառայությունների աշխատողների, ոստիկանության եւ զինծառայողների պատրաստումն Է: Դաշինքի կայքում զետեղված տեղեկատվության համաձայն, ներկայում Աֆղանստանում տեղաբաշխված են ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ գործընկեր պետությունների շուրջ 13 հազար զինծառայողներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



