Նորոգվում են նստվածք ունեցող դիտահորերը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել էր մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցների առանձին դիտահորերի նստվածքներին, ինչի պատճառով որոշակի անհարմարություններ են ստեղծվում ինչպես հետիոտնի, այնպես էլ երթևեկության մյուս մասնակիցների համար: Խնդրի հնարավորին արագ լուծման նպատակով Երևանի քաղաքապետարանի ոլորտային պատասխանատուներին և «Վեոլիա Ջուր» ընկերությանը տրվել էին կոնկրետ հանձնարարականներ: Ըստ այդմ, նստվածք ունեցող դիտահորերի գույքագրմանը զուգահեռ, այս օրերին ընթանում են նստվածքների վերացման և դիտահորերի կարգաբերման աշխատանքները. դիտահորերը կբերվեն ասֆալտի մակարդակին հավասար նիշի:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



