Միլիոնատեր Դեն Բիլզերյանը որոշել է սերֆինգով զբաղվել (ֆոտո)
ԼԱՅՖԴեն Բիլզերյանը որոշել է սերֆինգով զբաղվել, ինչի մասին տեղեկացրել է Instagram-ում: Նա լուսանկար է հրապարակել, որում ընկերոջ հետ կեցվածք է ընդունել սերֆինգի տախտակը ձեռքում:

«Ես սարսափելի վատն եմ սերֆինգի հարցում»,- լուսանկարը մակագրել է Դենը:

Հիշեցնենք, որ վերջերս 36-ամյա «Պոկերի արքան» զարդարել է Square Mile տղամարդկանց ամսագրի շապիկը: Այս մասին նա տեղեկացրել է Instagram-ում, բայց այդ լուսանկարից բացի, իր 22 մլն բաժանորդների համար ֆոտոսեսիայից նաեւ կադր է հրապարակել:

Դրանում Դենը պիջակով, բայց կիսատաբատով կեցվածք է ընդունում ֆոտոստուդիայում: Սրանով Դենը չի բավարարվել եւ ցուցադրել է նաեւ իր զինանոցը: Ընդ որում՝ Բիլզերյանը զենքի ֆոնին լուսանկարվել է փոքրիկ ատրճանակը ձեռքին:

1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



