Մայրաքաղաքի վնասված լուսատուները փոխարինվել են նորերով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայրաքաղաքի փողոցների ու բակերի 574 վնասված լուսատու հուլիսի 24-28-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ն: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Վերականգնվել է ավտովթարի հետևանքով վնասված 4 հենասյուն: Արագ արձագանք են ստացել նաև թեժ գծերով ստացված զանգերը: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 1 նրբանցք: Ընթացքում են 3 տարածքների արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքները:
Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական գործառույթներով:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



