Գերմանիայի կառավարությունը հրաժարվել Է դիզելային ավտոմոբիլների արգելման գաղափարից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կառավարությունը չի արգելի դիզելային ավտոմոբիլները, այլ կսահմանափակվի սոսկ վնասակար արտանետումները նվազեցնելու վերաբերյալ արտադրողներին ներկայացվող պահանջով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 2-ին այս մասին հայտնել Է Spiegel online հրատարակությունը՝ վկայակոչելով նախարարների կաբինետի փաստաթուղթը, որը նախարարների կողմից համաձայնեցված Է Գերմանիայի ավտոկոնցեռնների ղեկավարության հետ օրվա երկրորդ կեսին պլանավորված հանդիպման համար:
Ամփոփիչ հայտարարության նախագծի համաձայն, որի տակ ենթադրվում Է գերմանացի արտադրողների ստորագրությունը՝ կարտելային նախահամաձայնության եւ մեքենայությունների հետ կապված սկանդալների հերթական ալիքից հետո, դիզելային շարժիչներով ավտոմեքենաների կողմից ածխաթթվական գազի արտանետումները պետք Է կրճատվեն առնվազն 25 տոկոսով: Դրա համար ընկերությունները պարտավոր կլինեն իրենց հաշվին նորացնել ավտոմոբիլների ծրագրային ապահովումը:
Բացի դրանից, Գերմանիայի կառավարությունը ցանկանում Է ավտոարտադրողներին պարտավորեցնել խթանելու սպասարկյալների անցումն Էկոլոգիապես ավելի մաքուր տրանսպորտի:
Ավտոմոբիլային արդյունաբերությունը հանգուցայիններից մեկն Է Գերմանիայի տնտեսության համար, այնտեղ զբաղված Է 800 հազար մարդ, 2016 թվականին դրա շրջանառությունը կազմել Է ավելի քան 400 միլիարդ եվրո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



