Ուկրաինայի գլխավոր դատախազը «ստիպված կլինի» Սահակաշվիլիին արտահանձնել Վրաստանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հնարավոր Է համարում, որ Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Վրաստանին կարտահանձնվի այն բանից հետո, երբ հայտնվի Ուկրաինայում: Այդ մասին օգոստոսի 2-ին հայտնել Է ուկրաինական «Ապոստրոֆ» հրատարակությունը՝ վկայակոչելով բլոգերների տեղեկատվությունը, որոնց հետ Լուցենկոն հանդիպում Է ունեցել օգոստոսի 1-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Լուցենկոն հայտարարել Է, որ ստիպված կլինի Վրաստանի նախկին նախագահ եւ Օդեսայի մարզային պետական վարչակազմի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլիին Վրաստանին արտահանձնել Ուկրաինա նրա ժամանելուց հետո»,-հրատարակությունը մեջբերում Է հանդիպման մասնակիցներից մեկի խոսքը:
Միեւնույն ժամանակ գլխավոր դատախազը պարզաբանել Է, որ ինքը նկատի չունի ավտոմատ արտահանձնումը, քանի որ դրա համար Կիեւը պետք Է հերթական հարցումն ստանա Թբիլիսիից:
Հուլիսի 26-ին Ուկրաինայի միգրացիոն ծառայության կայքում տեղեկատվություն Էր հրապարակվել նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանագրով Սահակաշվիլիին քաղաքացիությունից զրկելու մասին: Դա արվել Է Սահակաշվիլիի՝ ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում, որտեղ նա գտնվում Է մինչ այժմ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



