Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հայաստանում ամենօրյա ծխող են տղամարդկանց մոտավորապես կեսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Թոքի քաղցկեղի վաղ հայտնաբերման և ժամանակակից բուժման մեթոդների ներդրման արդյունքում  բարելավվել է հիվանդների ապրելիությունը: Հետևաբար, առավել մեծ է թոքի քաղցկեղ վերապրածների թիվը, և նրանք օգուտ են քաղում ծխելը դադարեցնելու առավելություններից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գալով «Թոքի քաղցկեղի վիրահատական բուժման ժամանակակից մոտեցումները» միջազգային գիտաժողովում`ասել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ժիրայր և ՓաթրիշաԹրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի Զուարթ Աւետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի ավագ գիտաշխատող Արուսյակ Հարությունյանը:

«Կարծում եմ ծխախոտային կախվածությունից ձերբազատումը քաղցկեղի բուժման պլանում ընդգրկելու խիստ անհրաժեշտություն կա»,- ասել է նա:

Անդրադառնալով թոքի քաղցկեղով հիվանդների շրջանում ծխելը դադարեցնելու առավելություններին` նա մասնավորապես նշել է. «Ապացուցված է, որ նույնիսկ հիվանդության ախտորոշումից հետո ծխելը դադարեցնելը հանգեցնում է բուժման արդյունավետության և ելքերի բարելավմանը»:

Բանախոսն ափսոսանքով ընդգծել է, որ բուժաշխատողները և թոքի քաղցկեղով հիվանդները հաճախ անտեղյակ են և թերահավատորեն են մոտենում այս առավելություններին:

Ողջ աշխարհում թոքի քաղցկեղը շարունակում է մնալ ամենատարածված չարորակ նորագոյացություններից մեկը: Բավական է ասել, որ այս տեղակայումով քաղցկեղի հետևանքով տարեկան ավելի շատ մարդ է մահանում, քան կրծքագեղձի, աղիների և շագանակագեղձի քաղցկեղներից միասին վերցված:

Արուսյակ Հարությունյանը նաև նշել է, որ, ըստ հաշվարկների, քաղցկեղի հետևանքով յուրաքանչյուր հինգերորդ մահվան պատճառը թոքի քաղցկեղն է:

«Ծխելը թոքի քաղցկեղի առաջացման ռիսկի ամենամեծ գործոնն է` հիվանդության առաջացման շուրջ 90%-ի պատճառը: Ծխողների շրջանում թոքի քաղցկեղի հիվանդացության և մահացության ցուցանիշները 15-30 անգամ գերազանցում են չծխողների ցուցանիշներին: Ցանկացած տարիքում ծխելը դադարեցնելը նվազեցնում է թոքի քաղցկեղի զարգացման ռիսկը: Նույնիսկ թոքի քաղցկեղի ախտորոշումից հետո ծխելը դադարեցնելը հանգեցնում է մի շարք առողջական օգուտների, ինչպիսիք են՝ հետվիրահատական բարդությունների նվազումը, քիմիաթերապիայի, ճառագայթային թերապիայի արդյունավետության և կյանքի որակի բարելավումը»,-ասել է գիտաշխատողը:

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2012 թվականին տղամարդկանց շրջանում թոքի քաղցկեղի տարածվածության ամենաբարձր ցուցանիշը եղել է Հունգարիայում (51.6` 100,000 բնակչի հաշվով) (http://www.wcrf.org/int/cancer-facts-figures/data-specific-cancers/lung-cancer-statistics#MEN ), որին հաջորդել է Հայաստանը (35.9` 100,000 բնակչի հաշվով): Ակնհայտ է, որ նման իրավիճակի պատճառներից մեկը ծխախոտի օգտագործման բարձր տարածվածությունն է:

ԱՀԿ-ի կողմից իրականացված STEPS (2016-2017) հետազոտության համաձայն՝ Հայաստանում 18-ից 69 տարեկան մեծահասակների շրջանում ծխելու տարածվածությունը կազմում է 27.8%: Ընդ որում, ամենօրյա ծխող են տղամարդկանց մոտավորապես կեսը` 51.5%-ը, իսկ կանանց 1.8%-ը (World Health Organization. ARMENIA STEPS Survey 2016-2017: Fact Sheet.; 2016):

Ահազանգող այս ցուցանիշները պարտադրում են ծխախոտային կախվածության հիմնախնդրի լուծման կտրուկ քայլեր ձեռնարկել:

 

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերըՍևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացուFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր Արևելքում 2000 տարի առաջ ապրած տղամարդու վերականգնված դեմքը կներկայացվի Շոտլանդիայի ազգային թանգարանում Ոսկու գինն իջել է․ շուկայում նոր անկում է գրանցվել Սևանում «Volkswagen»-ը վրшերթի է ենթարկել 18 ոչխարի. բոլորը սшտկել են Լավրովը ԲՐԻԿՍ-ն անվանել է համաշխարհային տնտեսական աճի շարժիչ Գավառում և Գորիսում տեղական իշխանիկներն ու ՔՊ-ն մեր դեմ գործում էին մեկ դեմքով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից Հայաստան ի՞նչ վարակիչ հիվանդություններ կարող են ներթափանցելՀայաստանի համար Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Ակբա բանկը՝ COP17-ում. լուծումներ՝ կայուն գյուղատնտեսության զարգացման համար Ռուսաստանը ներկայացնող Պոլինա Աղաջանյանը՝ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր Իշխանությունների կայացրած որոշումները ժողովրդին մտածելու տեղիք են տալիս. Հրայր ԿամենդատյանՀայաստանը պետք է ձեռնարկի անհրաժեշտ քայլեր խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Ջեյհուն Բայրամով Ընտրությունների արդյունքները փաստում են տոտալիտար երկրի վերածման մասին. Ցոլակ ԱկոպյանԵրկրի արտաքին պարտքի չափերը շատ լավ ցույց են տալիս մեր կախվածության պատկերը. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունը զիջել է կենսական նշանակություն ունեցող տարածքներ, ոտնահարել մեր ազգային արժանապատվությունը և զոհաբերել հազարավոր հայորդիների կյանքերը. Է. ՂազարյանԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը շատ շուտով կավարտվի․ Թրամփ Իսպանիայի տրանսպորտի նախարարը գնացքի վթարից հետո հրաժարական չի տա Եգիպտոսում ավտոբուսը բախվել է բեռնատարի, առնվազն 3 մարդ մահացել է, իսկ 25-ը՝ վիրավորվել Ucom-ը COP17-ի Կապույտ գոտում ներկայացրել է բնության պահպանության գործում բիզնեսի մասնակցության իր փորձըՈրքանո՞վ է հավանական երրորդ համաշխարհային պատերազմըԻսպանական զինամթերքի արտադրամասում հզոր պայթյուն է տեղի ունեցել Կոտայքի ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել «Երեխային սպանել են, առողջ երեխայի գլուխը կերել են». ողբերգական ու արտառոց դեպք՝ Սյունիքի մարզումՔաղաքացիական պաշտոնը բանակում ընդամենը քողարկված վերահսկման մեթոդ է. Արշակ Կարապետյան«Deepal»-ը Զանգակատուն գյուղի տարածքում բшխվել է բետոնե սյանը, հողաթմբերին ու քարերին և հայտնվել ձորակում. ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց Փաշինյանն ընդունում է, որ պատասխան չունի Ադրբեջանի անվերջանալի պահանջներին. Արամ ՎարդևանյանԲաքուն բոյկոտել է Թուրքիայի Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը․ ինչ է տեղի ունեցել Փաստաբան Սոսե Չանդոյանի պապիկի գիրքը «Բուկինիստ»-ում հանվել է վաճառքի Apple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Վախեցած և պարտված իշխանության շարունակական զիջումները վերջին հինգ տարվա ընթացքում միայն խրախուսել են Ադրբեջանին ձգձգել խաղաղության վերջնական հաստատումը՝ Հայաստանից նորանոր զիջումներ կորզելու նպատակով. Ն. ԿարապետյանԵրևան-Սևան ավտոճանապարհին «Լադա»-ն բախվել է ճանապարհի երթևեկելի մասում հայտնված աղվեսին, դուրս եկել երթևեկելի գոտուց, կողաշրջվել․ կան վիրավnրներ Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան Ես բոլորովին չեմ փորձել խոցել նրա ինքնասիրությունը, ես պարզապես պաշտում եմ նրան․ Անրին՝ Յամալի մասին Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երաշխավոր. Արեգա ՀովսեփյանՄերկելը բացահայտել է 2019 թվականին իր դողի նոպաների պատճառը 69-ամյա տատիկը փորձել է փրկել թոռնուհուն, բայց մահացել էԱլեքսանդրա Գրիգորյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց․ ԱԱ Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Մուսալեռում բախվել են «BMW»-ն, «Nissan X-Trail»-ը և «Toyota»-ն. կա տուժած Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը դուրս մնացին չեմպիոնության համար պայքարից․ ԱԱ